Virginia Polytechnic Institute and State University-ից գիտնականները ուշադրություն են դարձրել նոր դեղին, որը կարող է կասեցնել գլիոբլաստոմայի՝ գլխուղեղի ամենավտանգավոր տեսակի քաղցկեղի զարգացումը եւ տարածումը:
Ինչպես բացատրել են մասնագետները, մեր մարմնում հյուսվածքները հիմնականում կազմված են հեղուկից, որը շարժվում է բջիջների միջեւ եւ պարզապես անհրաժեշտ է օրգանիզմի նոմալ գործունեության համար:
Բայց որոշ դեպքերում այդ հեղուկից ավելի շատ վնաս է լինում, քան օգուտ. գլիոբլաստոմայով հիվանդների մոտ այդ հեղուկը ավելի բարձր ճնշման տակ է գտնվում, հետեւաբար այն ավելի արագ է տեղաշարժվում եւ նպաստում քաղցկեղային բջիջների տարածմանը:
AMD3100 դեղը, որն արդեն օգտագործվում է կլինիկական պրակտիկայում, ըստ գիտնականների կարող է կանգնեցնել քաղցկեղային բջիջների տարածումը: Դա հաստատել են նաեւ մկների մասնկացությամբ փորձերը:
Գիտնականները հույս ունեն, որ ուռուցքաբանները այդ տվյալններն ի գիտություն կընդունեն եւ AMD3100 դեղը գլիոբլաստոմայի բուժման ժամանակ այլ դեղամիջոցների համակցությամբ օգտագործելու տարբերակը գոնե կքննարկեն:






