Գիտնականները պարզել են, թե ինչպիսի մահճակալն է ապահովում երեխայի ամուր եւ առողջ քունը։ Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, մինչեւ երեք տարեկան երեխան պետք է քնի պատնեշներով մահճակալում, որի շնորհիվ նա ավելի երկար կքնի եւ հազվադեպ կարթնանա գիշերը։ Հետազոտողները վերլուծել են գրեթե 2 հազար մարդու տվյալներ Ավստրալիայից, Կանադայից, Նոր Զելանդիայից, Մեծ Բրիտանիայից եւ ԱՄՆ-ից, որոնք ունեցել են 18-36 ամսական երեխաներ։ Պարզվել է, որ երեխաների 63 տոկոսը քնել է մանկական անկողնում մինչեւ 18-24 ամսականը, 34 տոկոսը՝ մինչեւ 24-30 ամսականը եւ 13 տոկոսը՝ մինչեււ 30-36 ամսականը։ Այն պայմաններում, երբ երեխան անձնական մահճակալ է ունեցել, նրան հեշտ է եղել պառկեցնել քնելու։ Երեխան նաեւ հեշտ է քուն մտել եւ հազվադեպ է գիշերն արթնացել։ Հարցն այն է, որ փոքր երեխաները սիրում են ոչ մեծ տարածություն, քանի որ այն նրանց պաշտպանվածության զգացողություն է տալիս։ Դրանով է բացատրվում երեխաների ցանկությունը խաղալ մեծ արկղերում կամ սեղանի տակ։ Բժիշկները խորհուրդ են տալիս մանկական մահճակալ ընտրելիս նախընտրությունը տալ ձեւափոխվող տարբերակներին, որոնց ներքեւի հատվածի բարձրությունը կարելի է կարգավորել եւ պատնեշներն էլ կարելի է իջեցնել։ Մասնագետները նշում են, որ ոչ բավարար քունը չափազանց վտանգավոր է երեխայի համար եւ կարող է զայրույթի պոռթկումներ եւ վարքագծի ինքնակարգավորման խնդիրներ առաջացնել։