Ալցհեյմերի հիվանդությունը կապված է գեների վերազուգակցման պրոցեսի հետ, որին մասնակցում են այն նույն տեսակի ֆերմենտները, ինչ ՄԻԱՎ-ի տարածման դեպքում: Այս մաիսն նշված է Nature ամսագրում հրապարակվցած նոր հետազոտության մեջ:
Sanford Burnham Prebys Medical Discovery Institute-ի (SBP) գիտնականների ուշադրության կենտրոնում է հայտնվել APP գենը, որը Ալցհեյմերի հիվանդությանը հատուկ ամիլոիդային վահանիկների առաջացման պատասխանատուն է: Այս գենի վտանգավոր տարբերակները ստացվում են հետադարձ տրանսկրիպցիայի հետեւանքով՝ միաշղթա ՌՆԹ-ի տեղեկատվության հիման վրա երկշղթա ԴՆԹ-ի ձեւավորման պրոցես:
Այս ֆերմենտը՝ հետադարձ տրանսկրիկպտազը, կարեւոր դեր ունի վերազուգակցման պրոցեսում. այն տեղեկությունը ՌՆԹ-ից փոխանցում է ԴՆԹ: Եվ այս պրոցեսն ուղեկցվում է սխալներով, ինչի պատճառով APP գենն ամբողջությամբ չի պատճենվում, այլ ստացվում են դրա տարբերակները:
ՄԻԱՎ-ը բջիջները վարակելու համար ֆերմենտների այս նույն տեսակն է օգտագործում: Եվ չնայած դեռեւս չկան ՄԻԱՎ ինֆեկցիայի եւ Ալցհեյմերի հիվանդության միջեւ փոխկապվածության հստակ ապացույցներ, այս փաստը կարող է մասամբ բացատրել, թե ինչու ՄԻԱՎ ինֆեկցիայով տարեց հիվանդները, որոնք հակառետրովիրուսային դեղամիջոցներ են ընդունում, գործնականում Ալցհեյմերի հիվանդությամբ չեն հիվանդանում: Հայտնաբերված պրոցեսը նաեւ ցույց է տալիս, որ ամիլոիդային նստվածքների վրա սովորական ներգործությունը բավարար չէ հիվանդությանը հաղթելու համար:






