Ինչպես  է պետք ճիշտ պահել եւ խմել քրաֆտային գարեջուրը, որը պատրաստված է չոր հմուլացմամբ: Գերմանացի գիտնականները փորձել են պարզել այս բոլոր հարցերի պատասխանները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Brewing Science ամսագրում:

Պարզվել է, որ քրաֆտային գարեջուրը պետք է պահել մոտ 5 աստիճան Ցելսիսուսի պայմաններում, իսկ կարելի է խմել պատրաստումից հետո երեք ամսվա ընթացքում:

ArsTechnica-ն հաղորդում է, որ չոր հմուլացման դեպքում գայլուկն ավելացվում է քաղցրահյութի ֆերմենտացիայի ընթացքում եւ հետո, ինչը թույլ է տալիս խուսափել չափից շատ դառնությունից:

Սակայն բույրը շատ կայուն չի ստացվում, ինչը սահմանափակում է պատրաստի արտադրանքի պահպանման ժամկետը: Գերմանացի գարեջրագործները հաճախ են ուշ հմուլացման մեթոդ օգտագործում, երբ գայլուկի մի մասը կաթսայի մեջ ավելացվում  է եռալու ավարտից մի քանի րոպե առաջ:

Գարեջրի ժամանակակից տեսակների պատրաստման համար օգտագործվում է 4ММР-ի պարունակությամբ գայլուկ՝ միացություն, որը կտրուկ հոտ եւ գարեջրին սեւ հաղարջի բույր է  տալիս:

Գիտնականներն իրենց աշխատանքում պարզել են չոր հմուլացման եղանակով եւ 6 ամիս շարունակ 5 կամ 20 աստիճան Ցելսիուսի պայմաններում պահած ֆիլտրված եւ չֆիլտրված գարեջրում 4ММР-ի պարունակության փոփոխությունները:

Հետազոտության սկզբում ֆիլտրված եւ չֆիլտրված գարեջրի մեկ կիլոգրամում համապատասխանաբար պարունակվել է 22 եւ 15 նանոգրամ 4ММР: Սակայն պահելուց երեք ամիս անց բուրավետ միացության պարունակությունը 5 աստիճան Ցելսիուսի պայմաններում կրճատվել է 59-67 տոկոսով, իսկ ավելի բարձր ջերմաստիճանի դեպքում կոնցենտրացիան ավելի արագ է նվազել:

Փորձի վերջում ուսումնասիրվող գարեջրի որոշ տեսակներում 4ММР-ի պարունակությունը մեկ կգ-ում նվազել  է մինչեւ 2 նանոգրամ: