Կանոնավոր մարզումներն օգնում են «երիտասարդ մնալ» 10 տարով եւ բարելավել ուղեղի աշխատանքը։ Անցկացված նոր հետազոտությունների համաձայն, աերոբիկայով վարժանքները նպաստում են չափահասների մոտ գորշ նյութի քանակի ավելացմանը: Նույնիսկ եթե դուք պարզապես բարձրանաք աստիճաններով, ձեր կոգնիտիվ գործառույթները կբարելավվեն, պնդում են գիտնականները:
Միեւնույն ժամանակ, ֆիզիկական ակտիվության դրական ազդեցությունը տարիքի հետ մեծանում է. 40 տարեկան մարդիկ «երիտասարդանում են» 10 տարով, իսկ 60 տարեկանները`20 տարով: Ուշագրավ է, որ 20-ից 67 տարեկան 132 կամավորների մասնակցությամբ հետազոտությունները ապացուցեցին աերոբային վարժությունների արդյունավետությունը ստրետչինգի (աերոբիկայի տեսակ՝ ուղղված մկանների ձգմանը) եւ տոնինգի (տոկունության ուսուցում) նկատմաբ։
Ինչպես նշում է ուսումնասիրության հեղինակ, Կոլումբիայի համալսարանին կից բժշկական կենտրոնի Թաուբա ինստիտուտի պրոֆեսոր Յակով Սթերնը (Yaakov Stern), ստացված արդյունքները կարող են օգնել հասկանալու գլխուղեղի ծերացման վերահսկման ոչ դեղորայքային մեթոդները, ինչպես նաեւ նվազեցնել դեմենցիայի վտանգը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Neurology ամսագրում:






