Հետազոտությունում ներգրավվել է ավելի քան 80 հազար բուժքույր, ովքեր աշխատել են ոչ պակաս, քան երեք գիշեր ամսական (ի հավելումն ցերեկային աշխատաժամանակի)։ Պարզվել է, որ վաղ դաշտանադադարի ռիսկն ի հայտ է գալիս արդեն կանոնավոր գիշերային հերթապահության երկու տարուց հետո։ Այն կանանց մոտ, ովքեր ավելի քան 20 տարի աշխատել են գիշերները, վաղ դաշտանադադարի ռիսկը հասել է 73 տոկոսի։

Գիտնականները նշում են, որ գիշերային առույգությունը նվազեցնում է մելատոնինի («քնի հորմոն») մակարդակը, մի շարք փորձագետների կարծիքով՝ դա ազդում է ձվարանների գործառնության վրա։

Բացի այդ, բացասական գործոններ են նաեւ սթրեսն ու գիշերային աշխատանքից հոգնածությունը, որոնք վատ են ազդում էստրոգենի մակարդակի վրա։ Գիշերային հերթապահությունների բացասական կողմերից մեկն էլ ցիրկադային ռիթմերի խախտումն է։

Հետազոտությունը հրապարակվել է Human Reproduction ամսագրում։