Քնի պակասն ու սթրեսն աշխատավայրում բացասաբար են անդրադառնում սրտի վիճակի վրա։ Այս մասին են վկայում հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են եվրոպական սրտաբանական ընկերության European Journal of Preventive Cardiology ամսագրում։

Գիտնականները վերլուծել են 18 տարվա ընթացքում 25-60 տարեկան 1959 մարդկանց տվյալները։ Բոլոր փորձարկվողների մոտ հայտնաբերվել է դիաբետ կամ բարձր զարկերակային ճնշում։ Պարզվել է, որ քնի պակասով եւ սթրեսով պայմանավորված հիպերտենզիան 3 անգամ բարձրացնում է սրտի հիվանդությունների առաջացման վտանգը։ Ընդ որում՝ միայն նյարդային լարվածությունը բարձրացնում է այդ վտանգը 1,6 անգամ, իսկ քնի քրոնիկական անբավարարությունը՝ 1,8 անգամ։

Սթրեսն աշխատավայրում, ինչպես պարզաբանում են գիտնականները, կապված է ղեկավարության կողմից աշխատակիցներին ներկայացվող բարձր պահանջների հետ։ Ընդ որում՝ վերջինները բավարար լիազորություններ չունեն, որպեսզի որոշում կայացնեն։ Ընդգծվում է, որ քնի պակասն ուղղակիորեն կապված է սթրեսային իրավիճակների հետ։

Վտանգը նվազագույնի հասցնելու համար գիտնականները խորհուրդ են տալիս օրվա ընթացքում գոնե 5,10 րոպե շեղվել աշխատանքից, ժամանակ հատկացնել ֆիզիկական վարժություններին, ինչպես նաեւ սոցիալական կապեր հաստատել։