Հնդկաստանից, Նիգերիայից, Բրիտանիայից եւ ԱՄՆ-ից գիտնականների խումբը հույս ունի Աֆրիկայում կամ Հնդկաստանում բնակվող ցանկացած օձի թույնի դեմ ունիվերսալ հակաթույն ստեղծել:

Ստացված միջոցը կարող է ճանաչել, միանալ եւ չեզոքացնել մոտ 250 տեսակ օձերի թույնի բոլոր տոքսինները: Այս հարցում գիտնականներին կօգնի ՄԻԱՎ-ի դեմ հակամարմինների հայտնաբերման ժամանակ կիրառված տեխնոլոգիան:

Ավանդաբար հակաթույները ստանում են ձիերի կամ ոչխարների օրգանիզմից, որոնց օձի թույն են ներարկել,  հակամարմիններ առանձնացնելով: Սակայն նման հակաթույնը կարող է տհաճ կողմնակի ազդեցություն առաջացնել, ավելին՝ այն միշտ չէ, որ ազդում է: Դրա համար այն հարկավոր է կիրառել հիվանդանոցում՝ բժշկի խիստ հսկողության ներքո: Սակայն այսօր աշխարհում անվտանգ միջոցի խիստ  անհրաժեշտություն կա, որը հնարվոր կլինի կիրառել դաշտային պայմաններում շտապ օգնության համար:

Նոր մոտեցումը հիմնվում է մարդկային հակամարմինների օգտագործման վրա: ՄԻԱՎ-ով զբաղվող բժիշկ Դեւին Սոկը հասկացել է, որ ՄԻԱՎ-ի դեմ տարբեր հակամարմինների հայտնաբերման մեթոդը կարելի է  օգտագործել հակաթույնի ստեղծման համար:

Այսպիսով անհրաժեշտ է օձի թույնից հետո ողջ մնացած մարդկանցից հավաքված արյան բջիջներից մարդկային հակամարմիններ ստանալ:

Ճիշտ է, ավելորդ չեն լինի նաեւ խոշոր կենդանիների հակամարմինները (ուղտերի, կովերի եւ ձիերի, որոնք թույնի դոզա են ստացել):