Ցածր յուղայնությամբ կաթի եւ կաթնամթերքի չափավոր քանակությամբ օգտագործումը նվազեցնում է մի շարք վտանգավոր հիվանդությունների առաջացման վտանգը։

Ինչպես տեղեկացնում է Medical Xpress-ը, գիտական աշխատանքի շրջանակում իրականացվեց 14 հետազոտության մետաանալիզ՝ նվիրված կաթի օգտակար հատկություններին։ Դրանց հիմքում ընկան այն տվյալները, որոնք ստացվել են, մասնավորապես, տեսական եւ մետահետազոտությունների արդյունքներով։

Գիտնականները եկել են եզրակացության, որ ցածր յուղայնությամբ կաթնամթերքները, այդ թվում յոգուրտները, դրական են անդրադառնում օրգանիզմի վրա մետաբոլիկ ախտանիշի, ինչպես նաեւ երկրորդ տեսակի դիաբետի զարգացման ռիսկի նվազման հարցում։

Բացի այդ, կապ է հայտնաբերվել կաթնամթերքի եւ կոլոռեկտալ քաղցկեղի ու միզապարկի քաղցկեղի առաջացման ռիսկի նվազման միջեւ։ Չնայած կաթը չի պաշտպանում օսթեոպարոտիկ կոտրվածքներից, պարզվել է, որ այն ազդում է ողերի կոտրվածքների ռիսկի նվազման վրա։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Advances of Nutrition ամսագրում։