Վաշինգտոնի նահանգի համալսարանի գիտնականները ներկայացրել են սթրեսի դեմ պայքարի արդյունավետ միջոց։ Համաձայն իրականացված հետազոտության՝ տրամադրությունը բարձրացնելու համար բավական է տասը րոպե շփվել կատվի կամ շան հետ։
Փորձին մասնակցելու համար ներգրավվվել է մոտ 250 ուսանող։ Կամավորները բաժանվել են չորս խմբի։ Առաջին խմբի փորձարկվողները ամեն օր 10 րոպե խաղացել են ընտանի կենդանիների հետ, երկրորդ խմբի կամավորները հետեւել են, թե ինչպես են ուրիշները շոյում կենդանիներին, երրորդ խմբի մասնակիցները նայել են կատուների եւ շների լուսանկարներ։ Չորրորդ (ստուգիչ) խմբի մասնակիցները վերը նշվածից ոչինչ չեն արել։
Օրվա ընթացքում բոլոր կամավորները թքի նմուշներ են հանձնել անալիզի։ Պարզվել է, որ կորտիզոլի («սթրեսի հորմոն») ամենափոքր ցուցանիշներ եղել են նրանց թքի մեջ, ովքեր անմիջականորեն շփվել են կենդանիների հետ։ Գիտնականները նշում են, որ այդ հորմոնի մակարդակի նվազումը կարեւոր նշանակություն ունի, քանի որ ժամանակի ընթացքում դա կարող է դրականորեն անդրադառնալ ինչպես հոգեկան, այնպես էլ ֆիզիկական առողջության վրա։






