Հնդկական Պամար գյուղից տղամարդը ողջ է մնացել կայծակի հարվածից հետո, սակայն մահացել է կովի գոմաղբով բուժման պատճառով:

Daily Mail-ը հայտնում է, որ օգոստոսի 25-ին Բինոդ եր Գոկուլա Պոդխ անունով տղամարդկանց հարվածել է կայծակը, երբ նրանք շուկա էին դուրս եկել: Համագյուղացիները որոշել էին նրանց բժշկական օգնություն  ցույց տալ եւ Բինոդին թաղել էին գոմաղբի մեջ:

Ըստ ժողովրդական հավատալիքների դա պետք է թեթեւացներ նրա վիճակը եւ օգներ ապաքինել վերքերը:

Սակայն կովի գոմաղբում մի քանի րոպե անցկացնելուց հետո Բինոդը դադարել էր շնչել: Ավելի ուշ պարզվել էր, որ հնդիկը մահացել է շնչահեղձությունից:

Երկրորդ տուժողին տեղափոխել էին հիվանդանոց եւ նրան անհրաժեշտ օգնություն ցույց տվել: Պոդխի հետագա վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում:

Սա կովի գոմաղբով բուժման եւ մահացու ելքով առաջին դեպքը չէ: Նախկինում Հնդկաստանից 35-ամյա կինը շնչահեղձ էր եղել կովի գոմաղբի տակ:

Կնոջը խայթել էր օձը եւ նա դիմել էր տեղացի օձահմային, որը խորհուրդ էր տվել ծածկվել կովի գոմաղբով՝ ասելով, որ այն կկլանի թույնը: