Չորացրած եւ ապխտած ձուկը կարող է անուղղելի վնաս հասցնել օրգանիզմին: Նման եզրակացության են եկել «Ռոսպոտրեբնադզոր»-ի մասնագետները: Գիտնականները դա կապում են մի շարք գործոնների հետ, հաղորդում է Planet-today-ը:
Այսպիսով, եթե զգալի չափով չորացրած եւ ապխտած ձուկ ուտեք, ապա դա կարող է լյարդի, լեղապարկի եւ ենթաստամոքսային գեղձի աշխատանքի տարբեր խախտումների հանգեցնել: Բացի այդ, եթե ձկան մեջ հարթ մակաբուծային ճիճուներ լինեն, դրանք կարող են հելմինտային հիվանդությունների պատճառ դառնալ:
Միեւնույն ժամանակ, շատ երկրներում ձուկն օրաբաժնի անբաժանելի մաս է կազմում: Այն պատրաստում են ամենատարբեր եղանակներով եւ ամենատարբեր պայմաններում: Դրանց թվում կարելի է նշել հում վիճակում կամ քիչ մշակված ձկան օգտագործումը:
Վնասից խուսափելու համար անհրաժեշտ է ընտրել սառը ապխտման տարբերակը: Իսկ տաք ապխտումը հղի է քաղցկեղածին նյութերի մեծ քանակությամբ:






