Օրաբաժնում մանրաթելերի եւ յոգուրտի օգտագործումը կապ ունի թոքերի քաղցկեղի զարգացման ցածր ռիսկի հետ՝ հայտնել են Վանդերբիլթի համալսարանի գիտնականները:
EurekAlert!-ի հաղորդմամբ՝ հետազոտողները վերլուծել են 1,4 մլն մեծահասակ ամերիկացիների տվյալները, որոնց բաժանել են 5 խմբի՝ կապված մանրաթելերի եւ յոգուրտի օգտագործման մակարդակից: Պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր շատ յոգուրտ եւ դիետիկ մանրաթել են օգտագործել, քաղցկեղի զարգացման ռիսկը նվազել է 33 տոկոսով՝ ի տարբերություն խմբի, որտեղ յոգուրտ կամ մանրաթելեր չեն օգտագործել:
Պաշտպանիչ էֆեկտը կարող է կապ ունենալ այդ մթերքներում պրեբիոտիկների առկայության հետ:
Քաղցկեղով հիվանդացության հավանականության նվազեցում է նկատվել ինչպես ծխողների, այնպես էլ չծխողների շրջանում: Կապը նաեւ հայտնաբերվել է տարբեր սեռի եւ ազգության կամավորների մոտ:






