Մարդկանց մեծ մասն իրականում սպորտով զբաղվելու ժամանակ ունի, անգամ եթե հակառակն է պնդում։ Դա ցույց է տրվել ԱՄՆ բնակիչների օրինակով՝ հետազոտության ընթացքում, որը հրապարակվել է Preventing Chronic Disease-ում։
Հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ, ովքեր իրենց անշարժ կենսակերպն արդարացնում են զբաղված լինելով, հաճախ պարզապես պոտենցիալ ազատ ժամանակը չեն տեսնում։
Համաձայն 32 հազար մարդու մասնակցությամբ իրականացված հետազոտության՝ միջին վիճակագրական ամերիկացին օրական մոտ 5 ժամ ազատ ժամանակ ունի։ Այդ ժամանակի մեծ մասը նա հեռուստացույց է նայում կամ օգտվում էլեկտրոնային սարքերից՝ սմարթֆոն կամ համակարգիչ։
Հեղինակներն ազատ ժամանակը որոշել են՝ բացառելով խանութներ գնալու, տան մաքրություն անելու, կերակուր պատրաստելու, իրեն հետեւելու, ինչպես նաեւ այն ժամանակը, որն անցկացվում է երեխաների հետ։ Անգամ այս դեպքում նրանք պնդում են, որ բոլոր էթնիկ խմբերի եւ բոլոր տարիքի ներկայացուցիչները օրական մոտ 4,5 ժամ ազատ ժամանակ են ունեցել։
Հետազոտության մեջ ընդգրկված մարդկանց ազատ ժամանակի մեծ մասն անցկացվել է հեռուստացույցի առջեւ՝ օրական 175-211 րոպե։ Տղամարդիկ իրենց ազատ ժամանակի ընթացքում ֆիզիկապես ակտիվ են եղել ընդամենը 6,6 տոկոսով, կանայք՝ 5 տոկոսով։
Ներկայում ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս ամեն օր 150 րոպե նվիրել միջին ինտենսիվության աերոբային վարժություններին։






