Ոչ բոլորին է խորհուրդ տրվում մեծ քանակով թեյի օգտագործումը: Դրա օգտագործումը խորհուրդ է տրվում սահմանափակել ստամոքսի եւ տասներկումատնյա աղիքի խոց ունեցողներին՝ պնդում է բժիշկ-սննդաբան Մարինա Մակիշան:

«Արգումենտի ի ֆակտի» թերթին նա հայտնել է, որ թեյը կարող է այրոց առաջացնել եւ գրգռել աղեստամոքսային տրակտը:

Թեյը նաեւ հակացուցված է հիպերտոնիկ հիվանդության եւ աթերոսկլերոզի դեպքում: Թեյի մեջ պարունակվող տանինը մեծացնում է ուղեղի գործունեությունն ու կարող է անքնություն առաջացնել, այդ պատճառով խորհուրդ չի տրվում այն օգտագործել երեկոյան ժամերին:

Փորձագետը նշել է, որ կանաչ թեյի հաճախակի օգտագործման պատճառով երիկամներում կարող են քարեր առաջանալ:

Մասնագետը նաեւ խորհուրդ է տվել չօգտագործել կաթով թեյ նրանց, ովքեր ստամոքսի եւ աղիքների հետ կապված խնդիրներ ունեն, քանի որ կաթը խմորում է առաջացնում: