ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգից 46-ամյա Մայք Գորմանը ժամանակին կշռում էր 246 կգ, բայց նրան հաջողվել է մինչեւ 89 կգ նիհարել կետոգենային սննդակարգի եւ մարզադահլիճի օգնությամբ:
Daily Mail-ը հայտնում է, որ Մայքը մեծացել է աղքատ ընտանիքում, որտեղ չեն մտահոգվել առողջ սնունդի մասին: Նա 9 տարեկանում կշռում էր 91 կգ: Նրա ծնողներն այնուհետեւ ամուսնալուծվել են, եւ նա սկսել է սթրեսը վերացնել ուտելով՝ օրական գործածելով 20 հազար կալորիայից ավելի: Նա նախաճաշում էր փքաբլիթներով, իսկ ճաշին կարող էր ուտել 12 չիզբուրգեր: Ժամանակի ընթացքում նրա քաշը հասել է 246 կգ-ի:
Մայքը մինչեւ 2012 թվականը չէր փորձում իր կյանքում ոչ մի բան փոխել կամ գոնե ավելի քիչ ուտել, չնայած նրա եկամտի մեծ մասը ծախսվում էր մթերքների վրա: Նրան չէին անհանգստացնում առողջության հետ կապված խնդիրները:
Նա փորձել է դիետայի հետեւել 2012-2013 թվականներին: Փորձարկել է մեծ թվով տարբեր սննդակարգեր եւ անգամ կարողացել է մինչեւ 95 կգ նիհարել իր 40-ամյա տարեդարձին, սակայն չի կարողացել պահպանել նոր քաշը եւ ժամանակի ընթացքում կրկին գիրացել է:
Մայքը 2017 թվականի փետրվարին սկսել է հետեւել կետոգենային սննդակարգի՝ ուտել մեծ քանակությամբ յուղոտ սնունդ եւ սպիտակուց, բայց քիչ ածխաջրեր: Նա սկսել է շաբաթական 7 անգամ հաճախել մարզադահլիճ եւ արդյունքում նիհարել է մինչեւ 89 կգ: Նա գործածվող կալորիաների քանակությունը կրճատել է օրական մինչեւ 2500-ի:
Մայքը խոստովանում է, որ նիհարելն օգնել է հավատալ իրեն եւ վերջապես իրեն տղամարդ զգալ:
Նշենք, որ շատ մասնագետներ կետոգենային սննդակարգը առողջ չեն համարում եւ խորհուրդ են տալիս ընտրել ավելի հավասարակշռված սննդակարգեր:
Լուսանկարը՝ Մայք Գորմանի անձնական արխիվից










