Եթե դուք ցանկանում եք արագ նիհարել, ավելացրեք ձեր սննդակարգում մթերքներ, որոնք հարուստ են կալիումով: Այդպիսի եզրահանգմանն են եկել Թել Ավիվի համալսարանի եւ Իսրայելում Իխիլովի անվան հիվանդանոցի մասնագետները: Համաձայն նրանց հետազոտության տվյալների, որոնք հրապարակվել էին Nutrients պարբերականում, մարմնի ծավալի ինդեքսի զգալի անկումը մարդկանց մոտ կորելացվում է կալիումի մեծաքանակ օգտագործմամբ:
Հետազոտությանը մասնակցել է 68 կամավոր, որոնց միջին տարիքը կազմել է 51 տարեկան: Ինչպես պարզվել է, մասնակիցները, որոնք սկսել են ուտել 25 տոկոսով ավելի շատ կալիում, բոլորից շատ են նիհարել: Այսպես, ի՞նչ է իրենից ներկայացնում կալիումը, որքա՞ն կարելի է ուտել այն օրական եւ ո՞ր մթերքներում է պարունակվում:
Կալիումը նատրիումի պես օրգանիզմի երկու հիմնական էլեկտրոլիտներից մեկն է: Դա կարեւոր մակրոմիներալ է, որն օգնում է պահպանել ջրի եւ рН-ի բալանսն օրգանիզմում: Կալիումը նաեւ կարեւոր դեր ունի մի քանի առանցքային բիոքիմիական գործընթացներում՝ սպիտակուցի եւ գլիկոգենի սինթեզում:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդների՝ օրական կալիումի նորման կազմում է 3510 մգ:
Կալիումը պարունակվում է այնպիսի մթերքում, ինչպես բանանը, ավոկադոն, վարունգը, դդումը, ծիրանը, թուրինջը, սեխը, ոլոռը, խուրման, սեւ սալորը, չամիչն ու կանաչին: Այն նաեւ առկա է ընդեղենում, ընկուզեղենում, սնկի եւ ամբողջական հացահատիկի մեջ:






