Ճաշելուց անմիջապես հետո խնձոր ուտելը շատ վտանգավոր է ատամների համար։ Այսպիսի անսպասելի հայտարարությամբ է հանդես եկել ատամնաբուժության հարցերի փորձագետ Մարկուս Ֆելբերը, տեղեկացնում է Focus.de պորտալը։

Մասնագետի խոսքով՝ շատ մարդիկ խնձորը ճիշտ չեն օգտագործում, օրինակ, այն ուտում են կերակուրից գրեթե անմիջապես հետո։ Բայց այդ հանգամանքներում ատամի էմալը ենթարկվում է վտանգավոր թթվային գրոհի։

Ատամները, մասնագետի խոսքով, ունեն պաշտպանական թթվային թաղանթ, որը պաշտպանում է դրանք կարիեսից։ Սնունդ ընդունելու ժամանակ այդ թաղանթը ամրության փորձություն է անցնում, եւ միայն ուտելուց 30 րոպե հետո է լիովին վերականգնում իր պաշտպանական պոտենցիալը։ Եթե խնձոր ուտեք ուտելիքից հետո, չսպասելով, թե երբ կանցնեն այդ 3 րոպեները, դրանց թթվությունը կարող է ճեղք առաջացնել պաշտպանական թաղանթում եւ վնասել ատամները։

«Ատամները չվնասելու համար ուտելուց հետո միշտ պետք է մի քիչ սպասել, նոր միայն խնձոր եւ այլ մրգեր ուտել։ Պետք է գոնե կես ժամ անցնի»,- ասել է Մարկուս Ֆելբերը։

Հիշեցնենք, որ շատ հետազոտություններ ցույց են տալիս, որ խնձորն, այնուամենայնիվ, օգտակար է առողջության համար, եթե ճիշտ օգտագործվի։ Վերջերս Ռիդինգի անգլիական համալսարանի գիտնականները հրապարակել են տվյալներ այն մասին, որ օրը 2 խնձոր օգտագործող մարդիկ ավելի թույլ արյունատար անոթներ ունեն եւ «վատ» խոլեստերինի ցածր ցուցանիշներ, ինչի շնորհիվ նրանց մոտ ցածր է սրտի եւ ուղեղի կաթվածների առաջացման ռիսկը։