ԱՄՆ սննդամթերքի ու դեղորայքի վարչությունը (FDA) հավանություն է տվել միգրենի դեմ նոր դեղամիջոցին՝ ուբրոգեպանտին: Այս մասին ասվում է վարչության կայքում:
FDA-ի դեղամիջոցների մշակման եւ գնահատաման կենտրոնի նեւրոլոգիայի բաժնի գործադիր տնօրեն Բիլի Դանը հայտարարել է, որ նոր դեղամիջոցը «կարեւոր նոր հնարավորություն է տալիս մեծահասակների մոտ միգրենի նոպաների բուժման համար, եւ դա նոր դասի առաջին դեղամիջոցն է, որը հավանության է արժանացել»:
Կալցիտոնին-գեն-շաղկապված պեպտիդի ագոնիստները դեղամիջոցների համեմատաբար նոր խումն է, որը գլխուղեղում արգելափակում է ռեցեպտորները, որոնք կարեւոր դեր ունեն միգրենի առաջացման գործում: Այդ խմբի առաջին դեղամիջոցը հավանության է արժանացել FDA-ի կողմից անցած տարի: Սակայն այժմ դրանք պահանջում են ներերակային ներարկում եւ շատ թանկ են:
Այս տարվա նոյեմբերին հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ ուբրոգեպանտը 2 ժամով վերացնում է գլխացավը պացիենտների 20 տոկոսի մոտ: Միեւնույն ժամանակ, պլացեբոն նման արդյունք է տալիս 11-14 տոկոս դեպքերում: Ախտանիշները, որոնք հետազոտողներն անվանում են «միգրենի ամենատագնապալի դրսեւորում», վերացել են ուբրոգեպանտ ստացածների 40 տոկոսի եւ պլացեբո ստացածների 30 տոկոսի մոտ:






