Աղի չափազանց շատ օգտագոծումը վնասակար է առողջության համար, քանի որ հանգեցնում է օրգանիզում ջրի կուտակմանը եւ կարող է վնասել սրտանոթային համակարգը: Սակայն քաղցկեղի դեպքում աղի ավելցուկը կարող է ցուցաբերել անսպասելի արդյունք, ինչպես պարզել են գիտնականները:

Xinhua-ի հաղորդմամբ՝ գիտնականները կերակրել են մաշկի քաղցկեղ (մելանոմա) եւ կրծքի քաղցկեղ ունեցող մկներին աղի բարձր կամ ցածր պարունակությամբ սննդով 16 օր շարունակ: Նշված ժամանակից հետո շատ աղ օգտագործած մկների խմբում քաղցկեղի երկու տեսակների ուսուցքի չափն ու քաշն ավելի փոքր էր, քան մյուս խմբում:

Փորձագետները փորձել են հասկանալ մեխանիզմը, որն ընկած է ուռուցքի աճը դանդաղեցնելու հիմքում: Կարծես, թե աղային սննդակարգը կրճատում է միելոիդային սուպրեսորային բջջիջների կուտակումն արյան, փայծաղի եւ հենց ուռուցքի մեջ: Դրանք միելոիդային ծագման ոչ հասուն բջիջներն էին, որոնք ունեին իմունային համակարգը ճնշող հատկություններ:

Այդ բջիջները տարբերվել են որպես իմունային համակարգը խթանողներ, ոչ թե ճնշողներ: Արդյունքում տեղի է ունեցել հիվանդ օրգանիզմում իմունային համակարգի վերականգնում եւ ուռուցքի աճի ցուցանիշների նվազում:

Գիտնականների կարծիքով՝ աղն ունակ է ուժեղացնել իմունային թերապիայի արդյունքում, ճիշտ է, դեռեւս պետք է հասկանալ, թե ինչպես է ազդում աղի մեծ քանակը առողջական ընդհանուր վիճակի վրա: Բացի այդ, դեռ հայտնի չէ՝ արդյո՞ք նույն արդյունքը կգրանցվի մարդկանց օրգանիզմում: