Բարդ ածխաջրերի բարձր պարունակությամբ բուսակերական դիետան 23%-ով նվազեցում է դիաբետի զարգացման ռիսկը: Այս մասին վկայում են Վաշինգտոնում բժշկության գծով պատասխանատու բժիշկների կոմիտեի կողմից անցկացված եւ Բարսելոնայում դիաբետի ուսումնասիրության հարցով Եվրոպական ասոցիացիայի ամենամյա հավաքին ներկայացված հետազոտության արդյունքները:
Հետազոտությունը ցույց է տվել, որ բարդ ածխաջրերի բարձր պարունակությամբ սննդակարգն օգտակար է դիաբետով տառապող մարդկանց համար:
Գիտնականները պարզել են, որ բուսակերների խմբում մեծացել է երկու աղիքային բակտերիաների՝ Faecalibacterium prausnitzii-ի եւ Bacteroides fragilis-ի քանակը: Հետազոտողների կարծիքով՝ փոփոխությունների պատճառը կարող էր լինել սննդակարգում բջջանյութերի բարձր պարունակությունը:
Գիտնականների խոսքով՝ աղիների միկրոբիոմ կազմում հիմնական փոփոխությունը տեղի է ունեցել բակտերիաների հարաբերական պարունակության մեծացման պատճառով: Այդ պատճառով սննդային մանրաթելերի բարձր պարունակությունը հանգեցրել է փոփոխությունների:






