Սթեյք պատրաստելիս պրոֆեսիոնալ խոհարարները խորհուրդ են տալիս միսը բարձր ջերմաստիճանի պայմաններում տապակել: Այդ պրոցեսը նրանք անվանել են կարամելիզացիա: Սակայն Հարավային Ավստրալիայի համալսարանի գիտնականները կարծում են, որ նման պատրաստումը կարող է վտանգավոր լինել:
Բարձր ջերմաստիճանի պայմաններում մսի մեջ գլիկավորման վերջնական մթերքներ (AGE) են ձեւավորվում՝ վնասակար միացություններ, որոնք կարող են կուտակվել օրգանիզմում՝ թույլ չտալով բջիջներին նորմալ աշխատել:
Հետազոտության շրջանակում գիտնականները համեմատել են 2 դիետաներ. առաջինում բարձր է եղել կարմիր մսի, երկրորդում՝ լոբազգիների, ամբողջական հացահատիկի եւ սպիտակ մսի պարունակությունը:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ AGE մակարդակն էապես մեծացել է մասնակիցների արյան մեջ, ովքեր նախապատվություն են տվել կարմիր մսի պարունակությամբ դիետային, հատկապես եթե այն տապակվել է բարձր ջերմաստիճանի պայմաններում:






