Հնարավոր  է դուք արդեն լսել եք, որ Ջեյ Զին բուսակեր է դառնում ամբողջ դեկտեմբեր ամսվա ընթացքում: Եթե դուք նույնպես  ուզում եք փորձել տոներից առաջ մաքրել ձեր օրգանիզմը, ապա դուք միայն կշահեք դրանից: Բայց արդյուք ստանում է նա, ով ամեն-ինչ ճիշտ է անում: Եթե դոքւ սկսնալ եք Fox News-ը  մի քանի խորհուրդ է տալիս:

Կերեք բուսական սննդարար նյութեր

Բուսակերության առավելությունը կենդանական  սննդի կրճատումը չէ, այլ մեծ քանակությամբ չմշակված,  սննդարար նյութերով հարուստ բուսական սննդամթերքի, այդ թվում ՝ մրգի, բանջարեղենի, չմշակված հացահատիկների, ինչպես նաեւ լոբու, ընկույզի, առողջ սերմերի, բույսերի, համեմունքների եւ  առողջ ճարպեր պարունակող բույսերի, ինչպես ավոկադոն է եւ կոկոսը:

Մի չարաշահեք անառողջ բուսական սնունդը

Այժմ շուկայում լիքն է  բուսակերների համար նախատեսված անառողջ սնունդը:  Կան բազմաթիվ մշակման բարձր մակարդակ ունեցող բուսակերների համար նախատեսված սննդամթերքներ՝ կեղծ բեկոններից եւ արհեստական Պեպպերոնի պիցցայից մինչեւ բուսակերների համար նախատեսված թխվածքաբլիթներ, կոնֆետներ եւ պոնչիկներ: Ես ճանաչել եմ բուսակերների, ովքեր  երբեք չեն դիպչել մրգերի եւ բանջարեղենի, եւ ապրում են միմյան կարտոֆիլային չիպսերի եւ  կոնֆետների միջոցով: Բուսակերների համար նախատեսված քաղցրավենիքը, օրինակ՝ կոկոսի կաթից պաղպաղակը լավ է չափի մեջ, բայց լավ տեսք ունենալու եւ լավ զգալու համար՝ ձեր  ճաշատեսակների եւ  նախուտեստների մեծ մասը պետք է բաղկացած  լինեն սննդարար մթերքներից:

Շատ ջուր խմեք

Ջուրն օգնում է դուրս բերել բջջանքը, այնպես որ օրական չորս անգամ ամենաքիչը 16 ունցիա ջուր խմեք: Եթե ձեզ դուր չի գալիս սովորական ջուրը, ապա վերջինիս մեջ մի քանի կտոր կիտրոն, մրգային պյուրե կամ թարմ անանուխ ավելացրեք: Մի մոռացեք սպիտակուցների մասին:

Սպիտակուցն ապահովում է օրգանիզմի հյուսվածքները, այդ թվում մկանները, ինչպես նաեւ հորմոններն ու ֆերմենտները վերանորոգող կառուցվածքային բաղադրիչը: Նրանք նաեւ բարձրացնում են հագեցվածության զգացողությունը եւ լավացնում են նյութափոխանակությունը: Սննդում սպիտակուցների անբավարարության դեպքում մարդը հօգնածություն է զգում, հաճախ է հիվանդանում, խնդիրներ է ունենում մազերի եւ մաշկի հետ: Բուսական սննդի մեջ այն բավարար քանակությամբ է, ուղղակի այն պետք է ներգրավված լինի սննդի յուրաքանչյուր ընդունման մեջ: Նուշի մեկ քառորդ բաժակը ապահովում է  7,5 գրամ, ոսպի մեկ բաժակը՝17գ, իսկ բուսակերների համար նախատեսված սպիտակուցային փոշիները, օրինակ՝ մեկ ճաշի գդալ սիսեռի սպիտակուցը, որը կարող է ավելացվել պյուրեյի մեջ, պարունակում է գրեթե 25 գ:

Բուսականացրեք ձեր առօրյա սնունդը

Եթե դուք խուճապի եք մատնվել բուսակերության մտքից եւ ինքներդ ձեզ հարցնում եք «Ի՞նչ ուտել», մտածեք ձեր առօրյա սննդի մասին եւ փոխարինեք միսն եւ կաթնամթերքը դրանց բուսական փոխարինիչներով: Օրինակ՝ պղպեղը լցոնեք ոսպով հնդկահավի փոխարեն, ապուրի մեջ հավի փոխարեն լոբի ավելացրեք եւ չիլին նույնպես լոբիով սարգեք տավարի մսի փոխարեն:

Կաթնամթերքը փոխարինելու համար կարոք եք ընտերլ նուշի, կոկոսի եւ արեւածաղկի կաթ, իսկ կարագի փոխարեն՝ ձիթապտղի կամ կոկոսի  յուղ: