Օսթինում (ԱՄՆ) Տեխասի համալսարանի գիտնականները պարզել են, որ SARS-CoV-2 կորոնավիրուսը գենետիկ մուտացիաներ է կուտակում. վերջերս հայտնաբերված մուտացիաներից մեկը վիրուսն ավելի վարակիչ է դարձնում, իսկ մյուսը` դժվարացնում է իմունային համակարգի աշխատանքը: Այս մասին հաղորդվում է mBIO ամսագրում:
Համավարակի առաջին ալիքի ժամանակ Հյուսթոնում COVID-19-ով հիվանդներիի մոտ վիրուսների 71 տոկոսում հայտնաբերվել է D614G մուտացիան, որն ազդում է S-պիտակուցի վրա: Երկրորդ ալիքի դեպքում այս տարբերակի տարածվածությունն աճել է մինչեւ 99.9 տոկոս, ինչն արտացոլում է ամբողջ աշխարհում նկատվող միտումը:
Գիտնականները նկատել են, որ D614G մուտացիայով վիրուսները շատ ավելի արագ են փոխանցվում, քան այն վիրուսները, որոնք դա չունեն: Ավելին, մուտացիայով վիրուսները հիվանդության ավելի մեծ բռնկումներ են հարուցում: Սակայն որոշ փորձագետներ կարծում են, որ նոր մուտացիան իրականում չի բարձրացնում կորոնավիրուսի վարակելիությունը, իսկ շտամի տարածումը բացատրվում է հիմնադրի էֆեկտով, երբ D614G-ով վիրուսներն առաջինը հայտնվեցին Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում, որտեղ նրանք սկսեցին գերակայել այլ շտամների նկատմամբ:
Մասնագետները S սպիտակուցի տարբեր գենետիկ տարբերակներ են հետազոտել` դրա կայունությունը չափելու եւ տեսնելու, թե որքանով է այն կապվում տան տեր բջիջների ընկալիչների եւ չեզոքացնող հակամարմինների հետ: Հետազոտողները հաստատել են, որ D614G-ը չի բարձրացնում վիրուսի պաթոգենությունը, սակայն միեւնույն ժամանակ դրանք բնական ընտրության նշաններ են ի հայտ բերել, ինչը ցույց է տալիս մուտացիայի ազդեցությունը վիրուսի հարմարվածության վրա: Սա հաստատում է, որ D614G-ը, ամենայն հավանականությամբ, բարձրացնում է SARS-CoV-2-ի վարակելությունը:
Գիտնականները նաեւ հազվագյուտ մուտացիա են հայտնաբերել, որը ճանաչելիության նվազման է հանգեցնում CR3022 չեզոքացնող մոնոկլոնալ հակամարմնի կողմից: Այս մուտացիան հազվադեպ է եւ չի սրում հիվանդությունը վարակված հիվանդների մոտ:
Գիտնականները կորոնավիրուսի ընդհանուր 285 մուտացիա են նկատել` չնայած դրանց մեծ մասն էապես չի ազդում COVID-19-ի ընթացքի ծանրության վրա:






