Բանջարեղենի որոշ տեսակներ նարնջագույն դարձնող բետա կարոտինը А վիտամինի նախորդն է: Օրգանիզմում բետա կարոտինը А վիտամինի է վերաածվում BCO1 ֆերմենտի միջոցով, հայտնում են Իլինոյսի համալսարանի գիտնականները:

Գիտնականների խոսքով՝ գենետիկ տարբերակը կարող է այդ ֆերմենտը դարձնել ավելի կամ պակաս ակտիվ: Պակաս ակտիվ ֆերմենտով մարդիկ կարող են կարիք ունենալ սննդակարգում A վիտամինի լրացուցիչ աղբյուրների:

Գիտնականները նոր հետազոտության շրջանակում վերլուծել են 18-ից մինչեւ 25 տարեկան 767 առողջ երիտասարդների արյան եւ ԴՆԹ նմուշները: Ինչպես եւ սպասվում էր, հետազոտողները հարաբերակցություն են հայտնաբերել BCO1-ի ակտիվության եւ «վատ» խոլեստերինի մակարդակի միջեւ (քանի որ, ինչպես հայտնի է, բետա կարոտինի վերափոխումը А վիտամինի, նվազեցնում է արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը):

Մարդիկ, որոնց մոտ BCO1 ֆերմենտի ակտիվության մեծացման հետ կապված գենետիկ տարբերակ է եղել, ունեցել են արյան մեջ խոլեստերինի ավելի ցածր մակարդակ: Մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ սննդակարգի մեջ բետա կարոտինի հավելումը նպաստել է կենդանիների մոտ ավելի պակաս արտահայտված աթերոսկլերոտիկ ախտահարմանը (անոթներում ավելի քիչ խոլեստերինային վահանիկներ): А վիտամինի բարձր մակարդակով մկների մոտ արյան շրջանառության մեջ լիպիդների արտադրումը դանդաղել է:

Գիտնականների խոսքով՝ բնակչության մինչեւ 50 տոկոսն ունի ֆերմենտի պակաս ակտիվ տարբերակ: Սա նշանակում է, որ նրանց օրգանիզմը բուսական աղբյուրից A վիտամինը ավելի դանդաղ է արտադրում: Նրանք, հավանաբար, պետք է դիմեն վիտամինի կենդանական աղբյուրների, կաթի եւ պանրի: