Լա Հոյայի (ԱՄՆ, Կալիֆոռնիա) իմունաբանության ինստիտուտի մասնագետները Զիկա վիրուսի նոր վտանգավոր մուտացիա են հայտնաբերել։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են ինստիտուտի կայքում։

Հետազոտության հեղինակները փորձարարական մկների օրգանիզմ են ներմուծել վիրուսով վարակված միջատների բջիջներ։ Այնուհետեւ նրանք կենդանիներից դուրս են բերել վիրուսները, ներարկել դրանք մոծակների բջիջներում եւ կրկնել ցիկլը: Ինչպես պարզվել է, Զիկա վիրուսի գենոմում բավական արագ ձեւավորվել են մուտացիաներ։ 10 նման ցիկլից հետո կենսաբանները ստացել են 2 նոր շտամ՝ ZN-p10 եւ ZDI-p10:

Այս տարբերակների ավելի մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տվել մարդկանց եւ կենդանիների վարակելիության աճ։ Ավելին, այս շտամները կարող են առաջացնել ուժեղ ջերմություն, մահ եւ նույնիսկ հղի էգերի արգանդում պտղի մահ։

Ինչպես պարզվել է, այս վիրուսում մուտացիաների առաջացման համար պատասխանատու են NS2B գենի փոփոխությունները։

Գիտնականների կարծիքով՝ այս հետազոտության արդյունքները վկայում են գիտական ​​համաշխարհային հանրության կողմից նոր վիրուսային մուտացիաների զարգացմանը մշտապես վերահսկելու հրատապ անհրաժեշտության մասին։

Զիկա վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է 1940-ականներին Ուգանդայի Aedes aegypti մոծակի օրգանիզմում: Վերջին խոշոր բռնկումը տեղի է ունեցել 2015-2016թ․․ Լատինական Ամերիկայում։ Հետո մասնագետները պարզել են, որ մոր արգանդում Զիկա վիրուսով վարակված երեխաների մոտ միկրոցեֆալիա է դրսեւորվել։