Որոշ վիտամինների եւ սննդարար նյութերի ներգործության եւ սպորտով զբաղվելու միատեղումը կարող է 61 տոկոսով նվազեցնել քաղցկեղի առաջացման վտանգը։ Այսպիսի եզրահանգման են եկել Ցյուրիխի (Շվեյցարիա) Համալսարանական հիվանդանոցի գիտնականները եռամյա հետազոտության արդյունքների հիման վրա։ Հետազոտությունն իրականացվել է եվրոպական հինգ երկրներում (Շվեյցարիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրիա եւ Պորոտուգալիա)։
Հետազոտության (որի արդյունքները հրապարակվել են Frontiers in Aging ամսագրում) ընթացքում մասնագետներն ուսումնասիրել են ավելի քան 2 000 մարդու տվյալներ, որոնք համադրել են D վիտամինի բարձր չափաբաժնի (օրական 2 000 IU), օմեգա-3-ի (օրական 1 գրամ) ընդունումը եւ ֆիզիկական վարժությունների ընտանեկան ծրագրի կատարումը։
Պարզվել է, որ D վիտամինի, օմեգա-3 ճարպաթթուների ներգործության եւ սպորտով զբաղվելու միատեղումը կարող է 61 տոկոսով նվազեցնել քաղցկեղով հիվանդանալու վտանգը։






