Գիտնականների կարծիքով՝ եթե ամբողջ կյանքում արագ քայլում ես, ապա կյանքի կեսին կարող ես քեզ 16 տարով ավելի երիտասարդ զգալ, գրում է Daily Mail-ը։
Լեսթերի համալսարանի գիտնականները, ովքեր ուսումնասիրել են 400 000 բրիտանացիների գեները, պարզ կապ են հայտնաբերել արագ քայլելու եւ կենսաբանական տարիքի նվազման միջեւ:
Փորձի ավելի արագ մասնակիցները՝ նրանք, ովքեր քայլում էին ժամում 4 մղոնից ավելի արագ (ժամում ավելի քան 6 կմ-0 խմբ.), տելոմերներն ավելի երկար էին։
Բջիջների յուրաքանչյուր բաժանման հետ այս տելոմերներն ավելի կարճ են դառնում՝ այնքան կարճ, որ բջիջն այլեւս չի կարող բաժանվել:
Միեւնույն ժամանակ, Լեսթերի համալսարանի գիտնականների խումբը հայտնել է, որ դեռեւս պարզ չէ՝ արդյոք քայլելու արագությունը կապված է կենսաբանական տարիքի հետ։
Նրանք ուսումնասիրել են 405 981 միջինը 57 տարեկան բրիտանացիների տվյալներ, որոնց հետեւել են 10 տարի շարունակ եւ ներառյալ գենոմային տվյալները:
Մասնակիցների մոտ կեսը (212 303 մարդ) զեկուցել է քայլելու միջին արագության մասին։
Ամեն 15-րդը հայտնել է, որ քայլում է դանդաղ տեմպերով (ժամում երեք մղոնից պակաս), իսկ 10-ից չորսը (166 843 մարդ) ասել է, որ քայլում է արագ (ժամում ավելի քան չորս մղոն):
Նրանք նաեւ հավելյալ տվյալներ են հավաքել մոտ 100 000 մասնակիցներից, ովքեր շաբաթական 24 ժամ իրենց դաստակին կրել են ակտիվությունը հետեւող սարքեր:
Հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են «Communications Biology» ամսագրում, ցույց են տվել, որ նրանք, ովքեր ավելի արագ են քայլում, անկախ նրանից, թե որքան են մարզվում, ունեն ավելի երկար տելոմերներ:






