Եթե դուք տարեց մարդ եք եւ ձեր փոստարկղ հասնելու համար ավելի երկար ժամանակ է պահանջվում, քան նախկինում, կարող եք դիմել բժշկի՝ ձեր մտածողության ունակությունները ստուգելու համար, եզրակացրել են Վիկտորիա նահանգի Մոնաշի համալսարանի թերակղզու կլինիկական դպրոցի հետազոտողները JAMA Network Open ապսագրում ներկայացված նոր հետազոտության մեջ:
Հետազոտությանը մասնակցել է 65 տարեկանից բարձր մոտ 17000 մարդ: Պարզվել է, որ դեմենցիայի ամենամեծ հավանականությունը եղել է 5 տոկոսով ավելի դանդաղ են քայլողների մոտ: Ստացված արդյունքները համընկնում են 2020-ին մոտ 9000 ԱՄՆ-ի մեծահասակների շրջանում անցկացված ուսումնասիրության արդյունքների հետ, որոնք կապ էին գտել դանդաղ քայլելու եւ հիշողության կորստի եւ դեմենցիայի ապագա զարգացման միջեւ:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ քայլելու արագության եւ մտավոր գործառույթների անկման միջեւ կապը կարող է պայմանավորված լինել աջ հիպոկամպի չափի նվազմամբ՝ ուղեղի այն մասի, որը պատասխանատու է սովորելու, հիշողության եւ կողմնորոշվելու ունակության համար, նշում է CNN-ը: Միեւնույն ժամանակ, նախորդ հետազոտությունները նաեւ ցույց են տվել, որ ֆիզիկական վարժությունները, ինչպիսիք են արագ քայլելը, վազքը, լողը, հեծանիվ վարելը եւ պարելը, կարող են մեծացնել հիպոկամպը եւ բարելավել հիշողության որոշ հատվածներ:
Եւ եթե ինչ-որ մեկի մոտ, այսպես կոչված, ճանաչողական թեթեւ խանգարում կա, դա չի նշանակում, որ ապագայում նրա մոտ դեմենցիա կզարգանա։ ԱՄՆ-ի ծերացման ազգային ինստիտուտի տվյալներով՝ 65 տարեկան եւ ավելի բարձր տարիքի մարդկանց միայն 10-20 տոկոսի մոտ է մեղմ ճանաչողական խանգարում գրանցվում, մեկ տարվա ընթացքում դեմենցիա զարգանում: Մասնագետները նաեւ պնդում են, որ շատ դեպքերում հիվանդության ախտանիշները կարող են մնալ նույնը կամ նույնիսկ բարելավվել:






