Կանանց համար, ովքեր ցանկանում են ճարպ այրել, ամենալավը առավոտյա մարզվելն է, իսկ տղամարդկանց դեպքում ավելի ճիշտ է մարզվել երեկոյան: Առավոտյան մարզվելն ավելի լավ է այն կանանց համար, ովքեր ցանկանում են կորցնել ճարպը որովայնի հատվածում, ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Frontiers in Psychology ամսագրում:
Բացի այդ, օրվա սկզբում մարզվելը նպաստում է արյան ճնշման զգալի նվազմանը։ Իսկ տղամարդկանց դեպքում պարզվել է, որ արյան ճնշումը, «վատ» խոլեստերինի մակարդակն իջեցնելու եւ ճարպն այրելու ունակությունն ավելի շատ շահում են երեկոյան մարզվելիս:
Տղամարդիկ կարող են նաեւ իրենց պակաս հոգնած զգալ՝ մարզվելով ընթրիքից առաջ, քան նախաճաշից առաջ:
Հետազոտությանը մասնակցել է 27 կին եւ 20 տղամարդ, ովքեր շաբաթական չորս անգամ սպորտով են զբաղվել: Մոտ կեսը պարապում էր առավոտյան 6-ից 8-ը, իսկ մնացածը՝ 18.30-ից 20.30-ը։
25-ից 55 տարեկան համեմատաբար առողջ մարդկանց շրջանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ առավոտյան մարմնամարզությամբ զբաղվող կանայք կորցրել են որովայնի հատվածի ճարպի միջինում 10 տոկոսը: Մինչդեռ կանայք, ովքեր երեկոյան են մարզվել, կորցրել են որովայնի ճարպի միայն 3 տոկոսը:
Նշվում է նաեւ, որ հետազոտության բոլոր մասնակիցները 12 շաբաթվա ընթացքում ֆիքսված սննդակարգ են ունեցել, ուստի սննդի ընդունումը արդյունքների վրա չի ազդել:






