Նախաճաշելու լավագույն ժամանակը, ի հեճուկս նրանց, ովքեր արթնանում են մեծ ախորժակով, առավոտյան ժամը 11-ն է, գրել է Daily Mail-ը։
Լոնդոնի Թագավորական քոլեջի գենետիկ համաճարակաբանության ամբիոնի պրոֆեսոր Թիմ Սփեկտորի կարծիքով՝ նիհարել ցանկացողներն ավելի լավ է նախաճաշի համար մի քանի ժամ սպասեն։
Դա կապված է այն բանի հետ, որ մարդկանց մեծ մասն այժմ ընթրում է շատ ավելի ուշ, քան նախորդ սերունդները, եւ դադարում են ուտել մոտավորապես ժամը 21.00-ին։
Առավոտյան ժամը 11-ին նախաճաշելը 14 ժամ քաղցած մնալ կարողանալու միակ միջոցն է, ինչը, առկա տվյալներով, ամենաառողջարարն է նյութափոխանակության եւ քաշը նվազեցնելու համար։
Այս ռազմավարությանը մի քանի ամիս հետեւելը կարող է օգնել մարդկանց նիհարել 2-5 կիլոգրամ։
Անգամ նրանք, ովքեր դա չեն անում, կարող են մի բան ծամել մինչեւ ժամը 21.00-ն, ինչը կդժվարացնի 14 ժամ քաղցած մնալ կարողանալուն։ Կա պարզ միջոց, որին կարող են դիմել մարդիկ. նախաճաշը առավոտյան ժամը 8-ից տեղափոխել ժամը 11, ինչն իրականում ավելի արդյունավետ է, քան ավելի նորաձեւ դիետաները, ինչպիսին է 5։2-ն։
Պրոֆեսոր Սփեկտորն ուսումնասիրել է խաձա ցեղը։ Նրանք ժամանակակից հավաքորդ որսորդներ են, որոնք ապրում են Տանզանիայում եւ չեն տառապում ճարպակալմամբ կամ 2-րդ տեսակի դիաբետով։ Այդ ցեղը չունի «նախաճաշ» բառը, նրա բնակիչները սովորաբար ամեն օր սկսում են ուտել առավոտյան 10.30-ին կամ 11-ին։
Գիտնականները «ժամանակով սահմանափակված սնվելը» սկսել են ավելի հաճախ դիտարկել որպես ավելի առողջ դառնալու եւ քաշ նվազեցնելու միջոց։






