Քաղցկեղային հիվանդությունների լայն սպեկտրի զարգացման բարձր ժառանգական ռիսկ ունեցող մարդկանց շրջանում կատարած հետազոտությունը ցույց է տվել կայուն օսլայի զգալի կանխարգելիչ ազդեցությունը, որը պարունակվում է բազմաթիվ մթերքների մեջ, ինչպիսիք են վարսակը, նախաճաշի շիլաները, խաշած եւ սառեցված մակարոնեղենը կամ բրինձը, ոլոռը եւ լոբին, եւ կանաչ բանանը:

Նյուքասլի եւ Լիդսի համալսարանների ղեկավարությամբ անցկացված հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Քաղցկեղի ամերիկյան ասոցիացիայի՝ Cancer Prevention Research ամսագրում, 10 տարվա դիտարկում է՝ լրացված 369 մասնակիցների մինչեւ 20 տարվա ընթացքում գրանցված ազգային քաղցկեղի ռեգիստրի տվյալներով:

Միջազգային հետազոտությանը, որին մասնակվել է Լինչի համախտանիշով գրեթե 1000 հիվանդ ամբողջ աշխարհից, ցույց է տվել, որ կայուն օսլայի կանոնավոր ընդունումը, որը նաեւ հայտնի է որպես խմորվող մանրաթել, միջինում երկու տարի չի ազդել աղիքներում քաղցկեղի զարգացման վրա, սակայն ավելի քան կիսով չափ նվազեցրել է քաղցկեղը մարմնի մյուս մասերում: Այդ ազդեցությունը հատկապես ընդգծված էր վերին աղեստամոքսային տրակտի քաղցկեղի դեպքում, այդ թվում՝ կերակրափողի, ստամոքսի, լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի եւ տասներկումատնյա աղիքի քաղցկեղի:

Ապշեցուցիչ ազդեցությունը պահպանվում էր հավելումի ընդունումը դադարեցնելուց հետո 10 տարվա ընթացքում: