Կատարակտը աչքի ոսպնյակում սպիտակուցի կոտրված բեկորների կուտակման հետեւանք է: Սպիտակուցի բեկորների այս կուտակումն ու կպչունությունը մեծապես խաթարում են լույսի փոխանցումը դեպի թաղանթ, ինչի պատճառով դրա շուրջն ամեն ինչ մշուշոտ կամ մառախլապատ է թվում: Դա կուրության բոլոր դեպքերի մոտ 43 տոկոսի պատճառն է։

Պղտորված ոսպնյակը հեռացնելու եւ արհեստականով փոխարինելու վիրահատությունը մինչ այժմ կատարակտի բուժման միակ միջոցն է: Ամեն տարի աշխարհում կատարվում է մոտ 10 միլիոն կատարակտի վիրահատություն։ Այս վիրահատությունհը կարող է փոխել կյանքը, սակայն ինվազիվ բուժման առկայության դեպքում բոլորն էլ կցանկանան հրաժարվել վիրահատությունւց: Այստեղ օգնության են հասնում ստերոլային աչքի կաթիլները:

Հետազոտող Բարբարա Պերչենեկը The Conversation-ում հրապարակված հոդվածում պատմել է մի հետազոտության մասին, որին նա մասնակցել է կատարակտի բուժման համար աչքի կաթիլներ մշակելու նպատակով:

Գիտնականները մկների վրա հետազոտություն են անցկացրել, որը խոստումնալից եւ նշանակալի ազդեցություն է ունեցել կատարակտի հարցում այն բանից հետո, երբ նրանք մկների աչքերի վրա ստերոլային միացություն են օգտագործել: Երբ այս միացությունը կիրառվել է կատարակտ ունեցող 26 մկների մեկ աչքի վրա, հետազոտողները պարզել են, որ բուժված ոսպնյակների 61 տոկոսի դեպքում բեկման ինդեքսը բարելավվել է: Սա օպտիկական խտության չափիչ է եւ պատկերի որակի կարեւոր բաղադրիչ: Մկների 46 տոկոսի մոտ նույնպես նվազել է ոսպնյակների անթափանցիկությունը։

Գիտնականներն այժմ ուսումնասիրում են ոսպնյակների օպտիկան բոլոր տեսանկյուններից՝ վաղ զարգացումից մինչեւ հասուն տարիք, եւ հետեւում են, թե ինչպես են այդ արդյունքները փոխկապակցված սպիտակուցների փոփոխությունների հետ:

Շատ ավելի շատ հետազոտություններ կարող են անհրաժեշտ լինել, սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ կատարակտի ոչ վիրահատական ​​բուժումը հնարավոր է, եւ գուցե ավելի մոտ ապագայում, քան մենք կարծում ենք: