Վերջերս կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ աշխարհում ամենահայտնի ըմպելիքներից մեկը՝ սեւ թեյը, կարող է կապված լինել մահացության ցածր ռիսկի հետ: Ռիսկն ամենացածրն էր այն մարդկանց շրջանում, ովքեր օրական երկու կամ ավելի բաժակ թեյ էին խմում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Annals of Internal Medicine ամսագրում:

Առողջապահության ազգային ինստիտուտի հետազոտողները հետազոտություն են անցկացրել՝ բոլոր պատճառներով եւ հատուկ պատճառներով մահացության հետ թեյի օգտագործման կապը գնահատելու համար՝ օգտագործելով Մեծ Բրիտանիայի Բիոբանկի տվյալները, որտեղ սեւ թեյի օգտագործումը շատ տարածված է: Նրանք նաեւ գնահատել են՝ արդյո՞ք այդ կապերը տարբեր են թեյի սովորական հավելումների (կաթ եւ շաքար) օգտագործման, թեյի ջերմաստիճանի եւ կոֆեինի նյութափոխանակության արագության վրա ազդող գենետիկ տարբերակների միջեւ:

Բրիտանական Բիոբանկը տվյալներ է ներառում 40-ից 69 տարեկան կես միլիոն տղամարդկանց եւ կանանց մասին, ովքեր լրացրել են սկզբնական հարցաթերթիկը 2006-2010 թթ. Նրանցից 85 տոկոսը նշել է, որ պարբերաբար թեյ է խմում, իսկ 89 տոկոսը՝ սեւ թեյ: Այն մասնակիցների հետ, ովքեր ամեն օր 2 կամ ավելի բաժակ թեյ են խմել, մահացության ռիսկը 9-13 տոկոսով ցածր է եղել:

Հետազոտության հեղինակների խոսքով՝ իրենց արդյունքները հուշում են, որ թեյը, նույնիսկ՝ մեծ քանակությամբ, կարող է առողջ սննդակարգի մաս լինել։