2-րդ տիպի շաքարախտը նշանակում է, որ ենթաստամոքսային գեղձը չի արտադրում բավարար քանակի ինսուլին, կամ արտադրված ինսուլինը չի յուրացվում բջիջների կողմից: Սա հանգեցնում է արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման, քանի որ ինսուլինը պատասխանատու է դրա կարգավորման համար: Սակայն կա արյան մեջ շաքարի բարձր մակարդակի դեմ պայքարելու այլընտրանքային միջոց՝ դիետա:

Մի քանի հետազոտություններ ցույց են տվել, որ կարմիր գինին արյան մեջ շաքարն իջեցնող հատկություն ունի։

Annals of Internal Medicine-ում հրապարակված հետազոտության մեջ այս առավելությունները տարածվել են նաեւ սպիտակ գինու վրա:

Գինու ազդեցությունը շաքարախտով հիվանդ մարդկանց վրա ստուգելու համար Բեն Գուրիոնի համալսարանի պրոֆեսոր Իրիս Շայը հավաքել է մոտ 225 մարդու, որոնք արդեն ունեցել են արյան մեջ շաքարի բարձր մակարդակ, եւ համաձայնել են երկու տարի հետեւել միջերկրածովյան սննդակարգին:

Հետազոտության բոլոր մասնակիցները նույնն են կերել, բայց երբ խոսքը խմելու մասին է եղել, ոմանք սկսել են օրական մեկ բաժակ կարմիր գինի խմել, ոմանք՝ օրական մեկ բաժակ սպիտակ գինի, իսկ մյուսները՝ հանքային ջուր:

Հետազոտության ավարտին գիտնականները պարզել են, որ ընթրիքին մեկ բաժակ կարմիր գինին կարող է բարելավել 2-րդ տիպի շաքարախտով հիվանդ մարդկանց սրտանոթային առողջությունը:

Մասնավորապես, պրոֆեսոր Շայը պարզել է, որ համեմատած այն մարդկանց հետ, ովքեր ընթրիքին հանքային ջուր են խմել, թե՛ սպիտակ, թե՛ կարմիր գինի խմողների մոտ բարելավվել է արյան մեջ շաքարի մակարդակի վերահսկումը:

Diabetes.co.uk կայքի տվյալներով՝ կարմիր գինին իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը՝ «դադարեցնելով գլյուկոզայի կլանումը աղիքների կողմից»:

Վերջերս շատ հետազոտողների հետաքրքրել է կարմիր գինու ազդեցությունը քաշի կորստի եւ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի վրա։

Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ այն կարող է օգտակար լինել:

Այնուամենայնիվ, գինու չափազանց շատ օգտագործումը կարող է հանգեցնել խնդիրների (օրինակ՝ լյարդի շրջանում ճարպի կուտակման)։