Արհեստական բանականությունը կարող է օգտագործվել COVID-19 վարակը մարդկանց ձայնով պարզելու համար՝ բջջային հեռախոսի հավելվածի օգնությամբ։ Այս մասին է վկայում Մաասթրիխտի համալսարանի (Նիդեռլանդներ) Տվյալների գիտության ինստիտուտի հետազոտությունը։
Արհեստական բանականության մոդելը, որն օգտագործվել է այս հետազոտությունում, ավելի ճշգրիտ է, քան կողմնակի հոսք/արագ հակագեն թեստերը, այն ավելի էժան է եւ արագ ու պարզ՝ օգտագործման համար, ինչը նշանակում է, որ այն կարելի է կիրառել եկամտի ցածր մակարդակ ունեցող երկրներում, որտեղ ՊՇՌ թեստերը թանկ են եւ/կամ դժվարհասանելի, գրել է News Medical Life Sciences-ը։
COVID-19 վարակը սովորաբար ախտահարում է վերին շնչուղիները եւ ձայնալարերը, ինչը հանգեցնում է մարդու ձայնի փոփոխության։ Գիտնականները փորձել են պարզել, թե կարելի է արդյոք արհեստական բանականությունն օգտագործել ձայնի ուսումնասիրման համար՝ COVID-19-ը բացահայտելու նպատակով։
Նրանք օգտագործել են Քեմբրիջի համալսարանի COVID-19 Sounds App հավելվածի տվյալները, որը պարունակում է 893 աուդիոնմուշ 4 552 առողջ եւ անառողջ մասնակիցներից, որոնցիցի 308-ը COVID-19-ի դրական պատասխան են ունեցել։ Հավելվածը ներբեռնվում է բջջային հեռախոսում, մասնակիցները տալիս են հիմնական ինֆորմացիա հիվանդության եւ ծխելու մասին, իսկ հետո նրանց խնդրում են ձայնագրել մի քանի շնչառական վարժություններ։
Հետազոտողներն օգտագործել են ձայնի Mel-spectrogram analysis մեթոդը, որը որոշում է ձայնի տաբեր բնութագրերը՝ բարձրությունը, ուժը եւ փոփոխությունը ժամանակի ընթացքում։
Նրանք պարզել են, որ մեկ մոդելը՝ Long-Short Term Memory (LSTM) անունով, գերազանցել է մնացած բոլոր մոդելները։ LSTM-ը հիմնված է նեյրոնային ցանցերի վրա, որոնք նմանակում են մարդկային ուղեղի աշխատանքը եւ ճանաչում տվյալների հիմնական փոխկապվածությունները։ Այն աշխատում է այնպիսի հետեւողականությամբ, որն այն հարմար է դարձնում ազդանշանների մոդելավորման համար, որոնք հավաքվում են երկար ժամանակի ընթացքում, օրինակ՝ ձայնի, շնորհիվ հիշողության մեջ տվյալները պահպանելու նրա ունակության։
Նրա ընդհանուր ճշգրտությունը կազմել է 89 տոկոս, դրական դեպքերը ճիշտ որոշելու ունակությունը (իսկապես դրական ցուցանիշ կամ «զգայականություն»)՝ 89 տոկոս, իսկ բացասական դեպքերը ճիշտ որոշելու ունակությունը (իսկապես բացասական ցուցանիշ կամ «սպեցիֆիկություն»)՝ 83 տոկոս։






