Ծխելը թողնելու լավագույն ժամանակը մինչեւ 35 տարեկանն է, ասում են Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները:
Ինչպես հաղորդվում է Jama Network Open ամսագրում հրապարակված հոդվածում, հեղինակները վերլուծել են Առողջության ազգային հետազոտության տվյալները, ինչպես նաեւ Մահացության ազգային ինդեքսը:
Ընդհանուր առմամբ, վերլուծվել են 550 000 մեծահասակ ամերիկացիների տվյալները, որոնց հարցումները կատարվել են 1997-2018 թվականներին: Կամավորների թվում են եղել ինչպես ծխելը թողած մարդիկ, այնպես էլ ծխողները եւ իրենց կյանքի ընթացքում 100-ից պակաս ծխախոտ ծխած մարդիկ:
Համեմատած նրանց հետ, ովքեր երբեք չեն ծխել, ծխողների մոտ տարբեր պատճառներից՝ քաղցկեղից, սրտանոթային հիվանդություններից եւ թոքերի հիվանդություններից մահացության մակարդակը շատ ավելի բարձր է եղել: Միեւնույն ժամանակ, նրանց մոտ, ովքեր ծխելը թողել են մինչեւ 45 տարեկանը, այդ ռիսկը նվազել է 90 տոկոսով, իսկ նրանց մոտ, ովքեր ծխելը թողել են մինչեւ 35 տարեկանը, ռիսկը մոտ է եղել նրանց, ովքեր երբեք չեն ծխել։






