Ֆինն գիտնականներն ուսումնասիրություն են անցկացրել, որի արդյունքների հիման վրա իմացել են այն հարցի պատասխանը, թե մարդկանց որ քրոնոտիպն է ավելի երկար ապրում՝ «արտույտնե՞րը», թե՞ «բուերը»։

Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են  Taylor & Francis Online ամսագրում, ընդգրկել է 23 854 մասնակցի, որոնք պատասխանել են հարցին, արդյոք,իրենք  «արտո՞ւյտ» են, թե՞ «բու»։

Ֆինլանդիայի չափահաս բնակիչների 37-ամյա դիտարկումների արդյունքում հետազոտողները «բուերի» շրջանում  փոքր (9%-ով) տարբեր պատճառներով  մահացության աճ են գրանցել «արտույտների» նկատմամբ։

«Մենք չենք դիտարկել մահացության ավելացում սիրտ-անոթային հիվանդություններից, ընդ որում երեկոյան տիպի խմբում սրտի իշեմիկ հիվանդության և ցերեբրավակսուլյար հիվանդությունների համար  ռիսկերի հարաբերակցության բալային գնահատականները ցածր են եղել միավորից։ Այդպիսով,մեր արդյունքները փոքր-ինչ տարբերվում են բրիտանական Բիոբանկի ուսումնասիրության արդյունքներից, որը ենթադրում է փոքր (2%-ով) բոլոր պատճառներով մահացության ռիսկի աճ և ավելի զգալի (4%-ով) մահացության աճ սիրտ-անոթային հիվանդություններից՝ 6,5 տարվա դիտարկման ընթացքում»,- նշել են գիտնականները։

Գիտնականների կարծիքով, արդյունքները վկայում են, որ քրոնոտիպի անկախ ներդրումը մահացության մեջ աննշան է կամ, ընդհանրապես, բացակայում է։ Երեկոյան ժամերի հետ կապված մահացության բարձր հավանականությունը, ըստ երևույթին, հիմնականում բացատրվում է այդ ժամերին ծխախոտի և ալկոհոլի ավելի շատ օգտագործմամբ, քան նրանց մոտ, ովքեր դա օգտագործում են առավոտյան։