Քաղցկեղի դեմ պայքարը՝ օրգանիզմի իմունային բջիջները քաղցկեղը նպատակաուղղված սպանող բջիջների վերածելով Science ամսագիրը ճանաչվել է տարվա առաջընթաց:
Իմունոթերապիան աշխատում է միայն փոքր խումբ հիվանդների եւ միայն քաղցկեղի որոշ տեսակների դեպքում, ինչպիսիք են մելանոման եւ սպիտակարյունությունը, բայց փորձագետներն այն խոստումնալից են համարում:
Հետազոտությունը սկսվել է 1980-ականների վերջին, երբ ֆրանսիացի գիտնականները T բջիջների վրա հայտնաբերեցին ընկալիչներ՝ CTLA-4 մոլեկուլը, որը կարեւոր դեր է խաղում իմունային համակարգի կարգավորման հարցում:
Տասը տարի անց Տեքսասցի հետազոտողները ցույց տվեցին, որ մկների մոտ CTLA-4 պաշարումը «կարող է T- բջիջները վերափոխել ընդդեմ քաղցկեղային բջիջների՝ նվազեցնելով նրանց քանակությունը», հաղորդում է ամսագիրը:
Ներկա պահին հինգ դեղագործական ընկերություն աշխատում են իմունոթերապիայի ուղղությամբ: Bristol Myers Squibb ընկերության կողմից թողարկված Ipilimumab անվանումով նոր դեղամիջոցը հաստատվել է 2011թվականին եւ բուժման մեկ կուրսն արժե 120 000 դոլար:
2012 թվականի 300 հոգուց բաղկացած հետազոտությունը ցույց տվեց, որ դեղամիջոցը մելանոմայով հիվանդների 31%-ի, երիկամների քաղցկեղով հիվանդների 29%-ի եւ 17% թոքի քաղցկեղով հիվանդների մոտ կրճատեց ուռուցքը երկու եւ ավելի անգամ:
Հաջողված դեպքերից մեկը Էմիլի Ուայտհեդի դեպքն է, ով հիմա ութ տարեկան է: Անցյալ տարի նա դարձավ առաջին մանկաբուժական հիվանդը, ով ստացավ փորձարարական թերապիա սուր սիմֆոբլաստայի լեյկոզի դեմ:
«Նրա մոտ մեծ առաջընթաց է դիտվում: Քաղցկեղն արդեն 20 ամիս է ինչ վերացել է: Նրա առողջությունը լավ է, նա ամբողջությամբ լավացել է եւ վերադարձել իր դպրոցը, իր սովորական կյանքին»,AFP-ի հետ զրույցում պատմեց նրա մայրը՝ Քերին, տեղեկացնում է Newsmax Health-ը։
Էմիլին մահվան շեմին էր, եւ երկու ռեցիդիվներից հետո, բժիշկները խոստովանեցին, որ նա հույս չունի: Նրանց հույսը վերականգնվեց, երբ իմացան նոր փորձարարական T բջիջներով թերապիայի մասին եւ համաձայնվեցին փորձել այն իրենց դստեր վրա։






