Ջերմային ալիքները և անտառային հրդեհների ծխից և այլ աղբյուրներից օդի աղտոտվածությունն առողջական խնդիրներ են ստեղծում հատկապես բնակչության խոցելի հատվածի համար, ինչպիսիք են տարեցները: Բայց ինչ է տեղի ունենում, երբ դրանք գալիս են միաժամանակ:
Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողները վերլուծել են ավելի քան 1,5 միլիոն մահվան դեպքեր, որոնք գրանցվել են 2014-ից 2020 թվականներին Կալիֆոռնիայում՝ նահանգ, որը հակված է ամառային շոգերին և անտառային հրդեհներից օդի աղտոտվածությանը։
Մահացությունների թիվն ավելացել է ինչպես շոգ օրերին, այնպես էլ այն օրերին, երբ օդն աղտոտված է մանր մասնիկներով, որոնք հայտնի են որպես PM2.5: Այնուամենայնիվ, այն օրերին, երբ տարածաշրջանը հարվածում էին էին և՛ ծայրահեղ շոգը, և՛ օդի բարձր աղտոտվածությունը, ազդեցությունը շատ ավելի մեծ էր, քան միայն այդ գործոններից որևէ մեկի դեպքում, նրանք նշել են The Conversation-ի իրենց հոդվածում:
Այս չափազանց շոգ և աղտոտված օրերին մահացության վտանգը մոտ երեք անգամ ավելի մեծ էր, քան միայն ծայրահեղ շոգին կամ օդի բարձր աղտոտվածության դեպքում:
Որքան բարձր է ջերմաստիճանը և աղտոտվածությունը, այնքան բարձր է ռիսկը:
Ամենաշոգ և ամենաաղտոտված 10% օրերի ընթացքում մահացության ռիսկն աճել է 4%-ով՝ համեմատած առանց ծայրահեղությունների օրերի։ Ամենաշոգ օրերի 1%-ի ժամանակ մահացության վտանգն աճել է 21%-ով, իսկ 75-ից բարձր տարեցների մոտ նման օրերին մահացության ռիսկն աճել է ավելի քան մեկ երրորդով։
Ծայրահեղ շոգի և օդի մասնիկներով աղտոտվածության ազդեցության համակցումը կարող է վնասել մարդու առողջությանը մի քանի կերպ:
Օքսիդատիվ սթրեսն ամենատարածված կենսաբանական ուղին է, որը կապված է օդի մասնիկներով աղտոտվածության և ջերմային ազդեցության հետ: Այն կապված է, մասնավորապես, թոքային հիվանդությունների հետ։
«Մեր ուսումնասիրությունները նաև ցույց տվեցին, որ օդի մասնիկներով աղտոտվածության և ծայրահեղ շոգի ազդեցությունն ավելի զգալի դարձավ, երբ գիշերային շոգն ու օդի աղտոտվածությունը տեղի ունեցան միասին: Գիշերային բարձր ջերմաստիճանը կարող է խանգարել նորմալ քնին և պոտենցիալ նպաստել քրոնիկ հիվանդությունների զարգացմանը, ինչպիսիք են սրտի հիվանդությունը և գիրությունը, ինչպես նաև խաթարել մարմնի ջերմակարգավորման գործընթացը», - եզրակացրել են հետազոտողները:






