Համակարգչային տոմոգրաֆիայի օգնությամբ կարելի է պարզել այն պացիենտներին, որոնք ավելի քիչ են ենթակա ինֆարկտի կամ ինսուլտի, նշվել է նոր հետազոտությունում, որի արդյունքները հրապարկվել են Radiology ամսագրում։

Հետազոտողների խոսքով՝ ստացված արդյունքները կարող են օգնել որոշ պացիենտների խուսափել ինվազիվ արյունատար երակների անգիոգրաֆիայից։

Արյունատար երակների կալցիում սկորինգը համակարգչային տոմոգրաֆիայի օգնությամբ մշակվել է սրտի երակներում կալցիումի քանակության ոչ ինվազիվ չափման համար։ Ավելի բարձր ցուցանիշները կապված են աթերոսկլերոզի հետ (բշտերի կուտակումներ երակներում)։ Օրինակ՝ 1-399 բալը վկայում է բշտերի չափավոր քանակության, իսկ 400 եւ ավելին՝ մեծ քանակությամբ բշտերի մասին։

«Կալցիումն արյունատար երակներում սիրտ-անոթային վիճակների ուժեղ եւ անկախ նախադրյալ է,- ասել է հետազոտության առաջին հեղինակ, BIOQIC խմբի աշխատակից, բժշկական գիտությունների թեկնածու եւ Բեռլինի Շարիտե համալսարանի  (Charité-Universitätsmedizin) օրդինատոր Ֆեդերիկո Բիավատին։- Կալցիումի առկայությունն արյունատար երակներում նշում է այն մասին, որ աթերոսկլերոզը կարող է առաջանալ որոշ ժամանակի ընթացքում»։

Մյուս կողմից՝ կալցիումի բացակայությունը լավ ցուցանիշ է, որ աթերոսկլերոզ չկա։ Սակայն կալցիումի դերը կրծքավանդակի կայուն ցավ ունեցող պացիենտների համար այնքան էլ պարզ չէ։ Կայուն ցավը կրծքավանդակում ժամանակավոր, բայց կրկնվող վիճակ է՝ կապված սթրեսի, ֆիզիկական բեռնվածության կամ սառը եղանակի հետ։

Գիտնականները գնահատել են կալցիումի արժեքը մոտ 60 տարեկան 1 479 մարդու մոտ, որոնք ունեցել են սիրտ-անոթային խնդիրներ։ Մասնակիցները վերցվել են DISCHARGE հետազոտությունից, որին մասնակցել է 26 կենտրոն 16 եվրոպական երկրներում։

Մասնակիցները կայուն ցավ են ունեցել կրծքավանդակում եւ ուղարկվել են ինվազիվ կորոնոգրաֆիայի սրտի կատետչացման միջոցով։ Հետազոտողները պացիենտներին բաժանել են ցածր, միջին եւ բարձր ռիսկի խմբերի կալիցումի ցուցանիշների հիման վրա։ Նրանք հետեւել են մասնակիցներին միջինը 3,5 տարի եւ գրանցել ցանկացած լուրջ դեպք սիրտ-անոթային վիճակի հետ կապված։

Կալցիումի զրո ցուցանիշ ունեցող մարդիկ լուրջ սիրտ-անոթային դեպքերի շատ ցածր վտանգ են ունեցել հետագա դիտարկումների ժամանակ։ Միայն չորսի մոտ 755-ից, կամ 0,5 տոկոսի մոտ, դիտարկման ընթացքում տեղի են ունեցել լուրջ սիրտ-անոթային իրավիճակներ։ Այդ խմբում ցածր է եղել նաեւ օբստրուկտիվ հիվանդության առաջացման վտանգը՝ ընդամենը 4,1 տոկոս։

743 մասնակիցների մոտ գրանցվել է կալցիումի քանակի հետ կապված 14 դեպք՝ 1-399-ի պարագայում, ինչը համապատասխանում է 1,9 տոկոս ռիսկին։ 251 մասնակիցների մոտ 400 եւ ավելի բարձրի դեպքում եղել է 17 դեպք՝ 6,8 տոկոս։ Հետազոտողները չեն հայտնաբերել տարբերությունների ապացույցներ սեռերի միջեւ։

«Այս բացահայտումը կարող է մատնանշել այն, որ կալցիումի զրո ցուցանիշը արյունատար երակներում կարող է մեծ դեր խաղալ պացիենտների բուժման գործում։ Ստացված արդյունքները վկայում են այն մասին, որ կրծքավանդակում կայուն ցավ եւ արյունատար երակներում կալցիումի զրո ցուցանիշ ունեցող պացիենտներին կարող է անհրաժեշտ լինել ինվազիվ կորոնոգրաֆիա՝ սրտի կատետրացման օգտագործմամբ, քանի որ սիրտ-անոթային բարդությունների հավանականությունը շատ ցածր է»,- նշել են գիտնականները։