Նոր հետազոտությունը, որը կներկայացվի SLEEP 2024 ամենամյա կոնֆերանսում, ցույց է տվել, որ քնի տեւողությունն զգալիորեն թուլացնում է կապը հետապնդման եւ ինքնասպանության փորձերի միջեւ ԱՄՆ դեռահասների շրջանում։ Հետազոտության ամփոփագիրը նույնպես հրապարակվել է Sleep ամսագրի օնլայն-հավելվածում։

Հետազոտությունը ցույց է տվել, որ դեռահասների 15 տոկոսը հայտնել է, որ իրեն ծաղրել են դպրոցում, իսկ 16 տոկոսը՝ էլեկտրոնային ձեւով, 10,2 տոկոսը հայտնել է, որ անցած տարվա ընթացքում փորձել է ինքնասպանություն գործել, 77,3 տոկոսը չի հետեւել քնի տեւողության խորհուրդներին։

Պարզվել է, որ դեռահասները, որոնք տեղեկացրել են գիշերվա չորս ժամ քնի (կամ ավելի պակասի) մասին, ինքնասպանության փորձի դիմելու երկու անգամ ավելի շատ հավանականություն ունեն, իսկ քնի տեւողությունը զգալիորեն թուլացրել է կապը դպրոցում հետապնդման եւ ինքնասպանության փորձի միջեւ։

Հիվանդությունների վերահսկման եւ կանխման կենտրոնների տվյալներով՝ ինքնասպանությունները մահվան մեծությամբ երկրորդ պատճառն են 14-18 տարեկան դեռահասների շրջանում։ Քնի բժշկության ամերիկյան ակադեմիան խորհուրդ է տալիս դեռահասներին մշտապես քնել 8-10 ժամ՝ առողջության օպտիմալ վիճակը պահելու համար։ Անբավարար քունը դեռահասների մոտ կապված է անդամախեղման, ինքնասպանածին մտքերի եւ ինքնասպանության փորձերի բարձր ռիսկի հետ։