Կոֆեինը կապված է Պարկինսոնի հիվանդության զարգացման հավանականության նվազեցման հետ, սակայն նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սուրճ խմելը կարող է վնասակար լինել այն մարդկանց համար, որոնց մոտ արդեն ախտորոշվել է գլխուղեղի այս հիվանդությունը:
Կոֆեինի օգտագործումը, ըստ երևույթին, բթացնում է ուղեղի՝ դոֆամին օգտագործելու ունակությունը, հորմոն, որը Պարկինսոնի հիվանդության ախտանիշների հիմքում է գտնվում, վերջերս հայտնել են հետազոտողները Annals of Neurology ամսագրում:
Արդյունքները ցույց են տվել, որ կոֆեինը չափից դուրս օգտագործող հիվանդների մոտ ուղեղի ընկալիչների հետ կապվելու դոֆամինի ունակությունը նվազել է 8-15%-ով ավելի քիչ կոֆեին օգտագործողների համեմատ:
«Չնայած կոֆեինը կարող է որոշակի ազդեցություն ունենալ Պարկինսոնի հիվանդության զարգացման հավանկնության նվազեցման վրա, սակայն մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կոֆեինի շատ օգտագործումը բարենպաստ ազդեցություն չի ունենում արդեն ախտորոշված հիվանդների դոֆամինային համակարգի վրա»,-նշել է գլխավոր հետազոտող, Ֆինլանդիայի Տուրկուի համալսարանի նյարդաբանության պրոֆեսոր Վալտերի Կաասինենը:






