Արթնանալուց անմիջապես հետո սուրճի օգտագործումը կարող է հանգեցնել օրգանիզմի ջրազրկման ութժամյա գիշերային քրտանրտադրությունից հետո։ Այս մասին Daily Mail պարբերականին պատմել է բժիշկ Քրիս Բեթչերը (ԱՄՆ)։
Նրա խոսքով՝ շատ մարդիկ էներգիայի, առույգության, ուշադրության կենտրոնացման եւ մարսողության բարելավում են զգում առավոտյան մեկ գավաթ սուրճից հետո։ Սակայն, դոկտոր Բեթչերի կարծիքով, արթնանալուց հետո առաջին գործը պետք է լինի սուրճ խմելուց հրաժարվելը։
Բժիշկը բացատրել է, որ կոֆեինն ազդում է որպես թեթեւակի միզամուղ միջոց, այն ստիպում է երիկամներին աշխատել ուժեղացված ռեժիմով։ Այդ էֆեկտը օրգանիզմին վնաս չի պատճառում, բայց վաղ առավոտյան սուրճ օգտագործելը կարող է առաջ բերել ջրազրկում։ Բանն այն է, որ գիշերվա ողջ հանգստի ընթացքում մարդն ակտիվորեն հեղուկ է կորցնում քրտնքի հետ միասին եւ այն չի լրացնում բնական կերպով։
Սուրճ պատրաստելուց եւ ըմպելուց առաջ դոկտոր Բեթչերը խորհուրդ է տալիս չորս բաժակ ջուր խմել։ Դա թույլ կտա վերականգնել ջրային հավասարակշռությունն օրգանիզմում եւ կանխել տկարությունը, ծարավն ու քնկոտությունը։






