Նոր տվյալները, որոնք ստացվել են Էմորի համալսարանում, մարտահրավեր են նետում Ալցհեյմերի հիվանդության առաջացման առկա տեսություններին։ Հետազոտողների թիմը Գոյզուետայի ուղեղի առողջության ինտսիտուտից հայտնաբերել է ապացույցներ, որոնք հաստատում են հիվանդության հիմքում ընկած մեխանիզմների նոր ընկալումը։

Cell Reports Medicine ամսագրում հրապարակված հոդվածում գիտնականներ Թոդ Գոլդը եւ Յոնա Լեւիտեսը բացատրում են, թե ինչպես են բետա-ամիլոիդի նստվածքները, որոնք կուտակվում են ուղեղում, հենք ծառայում այլ սպիտակուցների կուտակման համար։

Քանի որ այդ սպիտակուցներից շատերը հայտնի ազդաշանային ֆունկցիաներ ունեն, դրանց ներկայությունը ամիլոիդի կուտակումների շուրջ, որոնք հայտնի են որպես բշտեր, կարող է լինել գլխուղեղի բջիջների, այլ ոչ թե ամիլոիդի վնասման պատճառ։ Մարդկանց ուղեղում, որոնք տառապում են Ալցհեյմերի հիվանդությամբ,  կուտակվում են ամիլոիդներ, որոնք գոյացնում են կպչուն բշտեր, որոնք խախտում են ուղեղի ֆունկցիաները եւ առաջ են բերում կոգնիտիվ ունակությունների նվազում։

Մինչ այժմ անհայտ է մնացել, թե ինչպես է դա տեղի ունենում։

Տարածված հիպոթեզի համաձայն՝  բետա-ամիլոիդների կուտակումը խախտում է միջբջջային հաղորդակցությունը եւ ակտիվացնում իմունային բջիջներն այն պրոցեսում, որը վերջին հաշվով քայքայում է ուղեղի բջիջները։

Հետազոտության ընթացքում Գոլդը (Էմորի նեյրոդեգեներատիվ հիվանդություննեի կենտրոնի տնօրեն) Լեւիտեսը (համալսարանի Բժշկական դպրոցի դոցենտ) եւ նրանց գործընկերները ներկայացրել են նոր հիպոթեզ, որն ընդգծում է բետա-ամիլոիդնեի այլ դերը։

Փորձերի ընթացքում նրանք օգտագործել են առաջավոր տեխնոլոգիաներ՝ պարզելու եւ չափելու համար Ալցհեյմերի հիվանդություն ունեցող մարդու ուղեղի ավելի քան 8 000 սպիտակուցների մակարդակը, ինչպես նաեւ նույնը մկների մոտ։ Ուշադրությունը կենտրոնացնելով այն սպիտակուցների վրա, որոնց մակարդակը բարձրացել է ամենակտրուկ ձեւով, նրանք նույնականացրել են ավելի քան 20 սպիտակուցներ, որոնք բետա-ամիլոիդի հետ միասին կուտակվում են ինչպես Ալցհեյմերի հիվանդություն ունեցող մարդու, այնպես էլ մկների ուղեղում։

Հետազոտողների խոսքով՝ նոր հետազոտությունները պարզել են փոփոխությունների մեծ բարդությունը, որոնք տեղի են ունենում մարդկանց ուղեղում տասնամյակների ընթացքում՝ Ալցհեյմերի հիվանդության զարգացմանը զուգընթաց։ Հատկանշական է, որ ամիլոիդի կուտակման տարբեր տեսակները կապված են մարդու ավելի քան 30 հիվանդությունների հետ, որոնք ախտահարում են հյուսվածքները եւ օրգաններն ամբողջ օրգանիզմում։

Քանի որ նոր հետազոտությունը առաջարկում է Ալցհեյմերի հիվանդության զարգացման նոր պրոցես, այն կարող է թույլ տալ նորովի մոտենալ բուժման նպատակներին նաեւ այլ հիվանդությունների համար։