Օհայոյի նահանգի համալսարանի գիտնականները հաստատել են, որ կարմիր միսը, ալկոհոլը և արագ սնունդն օրգանիզմում բորբոքում են առաջացնում, մինչդեռ սխտորը, կոճապղպեղը, ձուկը և թեյը, ընդհակառակը, պաշտպանում են դրանից։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Public Health Nutrition (PHN) ամսագրում: Հետազոտությանը մասնակցել է 34500 չափահաս կամավոր ԱՄՆ-ից: Հետազոտողները հավաքել են մասնակիցների սննդակարգի տվյալները և հաշվարկել նրանցից յուրաքանչյուրի համար սննդային բորբոքման ինդեքսը (DII), թվային միավոր, որը չափում է սննդակարգը՝ մարմնի բորբոքման հետ կապված մի քանի կենսամարկերների վրա դրա ազդեցության առումով: Հավաքականորեն գնահատվել են սննդային 45 բաղադրիչների ազդեցությունը: Արդյունքները ցույց են տվել, որ բոլոր կամավորների 57%-ը հետևել է հակաբորբոքային դիետայի: Այդ ցուցանիշը նույնիսկ ավելի բարձր էր սևամորթ ամերիկացիների, տղամարդկանց, երիտասարդների և ավելի ցածր կրթություն և եկամուտ ունեցող մարդկանց շրջանում: Հետազոտողների կարծիքով, բորբոքումը կարող է առաջացնել քրոնիկական պաթոլոգիաների զարգացում, ինչպիսիք են շաքարախտը, սրտանոթային հիվանդությունները, դեպրեսիան և այլ հոգեկան խանգարումներ: Գիտնականները պարզաբանել են, որ օրգանիզմում բորբոքումն առաջանում է արագ սննդի, տապակած սննդի, պատրաստի կերակուրների, քաղցրավենիքի, ալկոհոլի կամ կարմիր մսի պատճառով։ Սխտորը, կոճապղպեղը, քրքումը, կանաչ և սև թեյը, ամբողջական ձավարեղենը, կանաչ տերևավոր բանջարեղենը, հատիկեղենը, յուղոտ ձուկը և հատապտուղները ունեն ընդգծված հակաբորբոքային ազդեցություն։
Ալկոհոլը, կարմիր միսը և արագ սնունդն օրգանիզմում բորբոքում են առաջացնում. РНН






