Խիստ ծարավի ժամանակ ջրի օգտագործումն առաջ է բերում գեդոնիստական արձագանք՝ կապված դոֆամին նեյրոմեդիատորի արտադրման հետ։ Այս մասին Live Science պարբերականին պատմել է Յուկի Օկան (Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի կենսաբանության պրոֆեսոր)։
Գիտնականը պատմել է, որ ջուրը հատկապես համեղ է թվում, երբ օրգանիզմը հեղուկի զգալի կորուստ է ունենում, շոգին կամ ֆիզիկական բեռնվածության ժամանակ։ Ջրի օգտագործումից հետո նրա յուրացման եւ շրջանառվող արյան մեջ հայտնվելու համար պահանջվում է մոտ 30 րոպե։ Սակայն դոֆամին նեյրոմեդիատորը, որն անվանում են երջանկության հորմոն, սկսում է արտադրվել օրգանիզմում արդեն առաջին կումի ժամանակ։
Հայտնի է նաեւ, որ օրգանիզմում այլ միջոցներով ջրի հայտնվելը (օրինակ, հենց աղիներում եւ ներերակային) նման բավարարվածություն չի առաջացնում, ինչպես այն խմելը։ Ամենայն հավանականությամբ նեյրոմեդիատորը հենց կլլելն է առաջացնում։
Օկայի խոսքով՝ առանձին պրոցեսի շրջանակում կլլման ակտը նաեւ հատուկ MnPO նեյրոններին (ուղեղի վենտրոլատերալ պրեոպտիկ միջուկ) տեղեկություն է ուղարկում այն մասին, որ օրգանիզմը լրացնում է հեղուկի անբավարարությունը։ Հետո MnPO նեյրոնները «անջատում» են ծարավի նեյրոնները SFO-ում (ուղեղի սուբօրնիկալ օրգան), ինչը եւս գոհունակություն է պատճառում։
Բայց կլլումը միակ մեխանիզմը չէ, որն օգնում է հագեցնել ծարավը։ Այն բանից հետո, երբ ջուրը հայտնվում է աղիներում, օրգանիզմը զգում է աղի եւ ջրի հարաբերակցության փոփոխություն արյան մեջ։ Դա հանգեցնում է հորմոնի մակարդակի բարձրացման, որը կոչվում է վազոակտիվ ինտեստինալ պեպտիդ։ Այդ հորմոնը (այլ ոչ թե ջուրը) օգնում է ակտիվացնել նեյրոնները, որոնք ուղեղին ազդանշան են ուղարկում այն մասին, որ օրգանիզմը բավարարված է։






