Մարդիկ, որպես կանոն, կորցնում են ինքնատիրապետումը, երբ ջերմաստիճանը փողոցում բարձրանում է։ Այդ կապը լավ հայտնի է, բայց Վաշինգտոնի նահանգի համալսարանի իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ շոգին հուզական արձագանքը խիստ անհատական է, եւ միայն մեկ գործոն է ազդում դրա վրա՝ տարիքը։
Գիտնականները հայտնաբերել են, որ փաստացի ջեմաստիճանը, որի դեպքում մարդկանց մեծ մասը վատ է զգում ամռան շոգին, կախված է կոնկրետ մարդուց։
Երբ հետազոտության մասնակիցները իսկապես անհարմարավետություն են զգացել, դա հաճախ բացաասաբար է ազդել նրանց տրամադրության վրա։ Բացառություն են կազմել տարեց մարդիկ, որոնք միջինը ավելի արագ են ուժեղ շոգին իրենց ավելի անհարմարավետ զգացել, բայց դա այնքան էլ ուժեղ չի ազդել նրանց տրամադրության վրա, ինչպես երիտասարդների դեպքում։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMC Psychology ամսագրում։
«Տարեց մարդկանց մոտ, որպես կանոն, ջերմակարգավորումն ավելի վատ է, եւ դա նրանց ավելի խոցելի է դարձնում, դրանում ոչ մի զարմանալի բան չկա, բայց իսկապես հետաքրքիր է, որ տարեց մարդիկ միջինը ցուցաբերել են բացասական հույզերի ցածր մակարդակ»,- պատմել է գիտական աշխատանքի հեղինակ Քիմ Մեյդենբաուերը։
Նրա խոսքով՝ այլ հետազոտությունները ցույց են տվել, որ հուզական կայունությունն ունի տարիքի հետ բարձրանալու միտում։
Այս հետազոտության նպատակն այն է, որպեսզի ավելի լավ հասկանա, թե ինչու են բարձր ջերմաստիճանները փողոցում կապված բռնի հանցագործությունների եւ հոգեբուժական հիվանդանոցներ տեղափոխվելու աճի հետ։
Մեյդենբաուերը եւ նրա գործընկերները փորձել են հետազոտել կապը օդի ջերմաստիճանի, ֆիզիկական անհարմարավետության եւ «բացասական էֆեկտների» հետ, ինչպիսին են գրգռվողականությունը, տագնապը կամ մռայլությունը։ Հետազոտությանը մասնակցել է մոտ 400 մարդ Չիկագոյից, որոնք հայտնել են իրենց հուզական վիճակի մասին 2022թ. ամռանը։ Գիտնականներն օգտագործել են փաստացի ջերմաստիճանի տեղը պարզելու միջոցն այն ժամանակ եւ այն տեղում, որտեղ մասնակիցները գրանցել են իրենց ինքնահաշվետվությունները։
Արդյո՞ք ջերմաստիճանը կամ այն, թե որքան շոգ է, ընկալվել է ըստ նրանց զգացողությունների՝ դա ավելի կարեւոր էր, բայց անգամ այդ դեպքում մարդուց է կախված եղել, թե արդյոք ջերմաստիճանն անհարմարավետություն է առաջացրել, որը հանգեցրել է վատ տրամադրության։
Երբ մասնակիցները անհարմարավետություն են զգացել, նրանց մեծ մասի մոտ, հատկապես երիտասարդների, առաջացել է բացասական հուզական վիճակ՝ կապված դրա հետ։






