Հարավային Ֆլորիդայի համալսարանի գիտնականները պարզել են, որ ձկան յուղի հավելումները կարող են արագացնել ծերացող առնետների մկանների վերականգնումը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nutrients ամսագրում։
Փորձն իրականացվել է ծեր (22 ամսական) եւ մեծահասակ (ութ ամսական) առնետների վրա։ Հետազոտությունն սկսվելուց առաջ գիտնականները համոզվել են, որ մկանային բջիջների վերականգնումը ծերացող առնետների վնասվածքներից հետո տեղի են ունեցել դանդաղ տեմպերով։
Կենդանիների կերակրաբաժնում մտցրել են ձկան յուղի հավելումներ (45 տոկոս էյկոզապենտաենային թթու եւ 10 տոկոս դոկոզագեկսաենային թթու) եւ սկսել են դիտարկել ռեգեներացիայի արագությանը։ Յոթ օր հետո առնետների 78 տոկոսի մոտ մկանային վնասվածքների վերականգնումը ըստ արագության համեմատվել է նրանց երիտասարդ ցեղակիցների հետ։ Գիտնականները ենթադրել են, որ ձկան յուղը կարող է ուժեղացնել բջջային մեմբրանի վերականգնումը՝ դրանով իսկ նպաստելով արագացված վերականգնմանը։
Գիտնականները նշել են, որ ձկան յուղի հավելումների ընդունումը կարող է օգուտ բերել նաեւ մարդուն։ Հետազոտողների խոսքով՝ տարեց մարդիկ համեմատաբար ավելի քիչ են մասնակցում ֆիզիկապես լարված գործունեությանը, բայց նրանք ենթակա են մեխանիկական մկանային վնասվածքների իրենց սովորական մարզումների եւ ամենօրյա զվաղմունքների ժամանակ։ Նման վտանգ են ներկայացնում նաեւ ընկնելու դեպքերը։ Անգամ կոտրվածքների բացակայության դեպքում դրանք կարող են հանգեցնել մկանային վնասվածքների։






