I.R.C.C.S. Neuromed հետազոտական կենտրոնի (Իտալիա) գիտնականները հաստատել են կապը ֆասթֆուդի, քաղցր ըմպելիքների, հրուշակեղեյի, յոգուրտների եւ արագացված կենսաբանական ծերացման միջեւ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են The American Journal of Clinical Nutrition-ում (AJCN)։

Գիտնականներն ուսումնասիրել են խոշոր եվրոպական Moli-sani հետազոտության ավելի քան 22 հազար մասնակիցների տվյալները։ Օգտագործվել են արյան ավելի քան 30 տարբեր բիոմարկերների մասին տեղեկությունները՝ գնահատելու համար մասնակիցների կենսաբանական տարիքը։ Կենսաբանական տարիքը կարող է տարբերվել ժամանակագրականից։

Բժշկական տեղեկանքների օգնությամբ գիտնականներն ուսումնասիրել են ուլտրամշակված գործարանային մթերքների սպառումը, որոնք պատրաստվում են այնպիսի նյութերի հավելմամբ, որոնք հազվադեպ են հանդիպում ընտանեկան խոհանոցում՝ հիդրոլիզված սպիտակուցներ, մալտոդեսքոտրիններ, հիդրոգենացված ճարպեր եւ տարբեր հավելումներ, ինչպիսին են կոնսերվանտները, գունավորիչները եւ համն ուժեղացնողները։

Ուլտրամշակված մթերքների կարգում են ոչ միայն ֆասթֆուդը, չիպսերը եւ քաղցր ըմպելիքները, այլեւ առաջին հայացքից անվտանգ թվացող տարբերակները՝ հացը, մրգային յոգուրտները եւ մսի փոխարինիչները։

Հետազոտությունը ցույց է տվել, որ այս մթերքների շատ օգտագործումը կապված է արագացված կենսաբանական ծերացման հետ։ Գիտնականները դա բացատրում են ինտենսիվ արդյունաբերական մշակմամբ, որը նվազեցնում է սննդարար արժեքավորությունը եւ հեռացնում բջջանյութը (օգտակար սննդային մազիկներ)։ Այդ փոփոխությունները կարող են բացասաբար ազդել մետաբոլիզմի եւ աղիների միկրոբիոմի բաղադրության վրա։ Պլաստիկե փաթեթների օգտագործումը նույնպես կարող է հանգեցնել այն բանին, որ թունավոր նյութերը լրացուցիչ հայտնվեն օրգանիզմում։